Ինչ է որոշելու դատարանն այսօր. «Հրապարակ»
Политические«Հրապարակ» թերթը գրել է.
«Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կվճռվի համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։ Պրոբացիայի ծառայությունը, հիշեցնենք, դիմել է դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝ Առուշանյանը զրկվում է համայնքապետի պաշտոնից եւ եւս 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքապետը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու 14 անդամներ նիստում միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարելը, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Ուստի Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկովԴատական նիստին ընդառաջ, Առուշանյանի կողմնակիցները, համայնքի բնակիչները պատրաստվում են «Մեր Առուշին չենք տա ոչ մեկին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնել դատարանի առաջ։ Հնարավոր է, որ դատավորը որոշի գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ այն հիմնավորմամբ, որ կա իրավական կազուս` ՍԴ-ն թող դիրքորոշում հայտնի»։