Եթե չլինեին հարազատներիս ապրումները, կարելի էր նույնիսկ շնորհակալություն հայտնել Նիկոլին․ Աշոտյան
ДругоеHraparak.am-ը փաստաբանի միջոցով հարցեր է ուղարկել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով արդեն մեկ տարի` առանց դատավճռի, գտնվում է նախնական կալանքի տակ: Օրերս նա մեզ է փոխանցել մեր հարցերի պատասխանները:
Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև․
-Ի՞նչ հնարավորություն եք տեսնում Հայաստանի դիվանագիտության համար, եթե երկրում իշխանափոխություն տեղի ունենա։ Հայաաստանը ինչպե՞ս պիտի դիրքավորվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, երբ արդեն իսկ կռիվն իր տուն է բերել։
-Այս հարցում ձևակերպում կա՝ իշխանափոխություն, որից եւ պետք է սկսել բուն հարցադրման շուրջ զրույցը։Առաջինը՝ ո՞վ է գալու իշխանության, եւ երկրորդը՝ ե՞րբ է լինելու իշխանափոխությունը: Այս երկու հանգամանքներից է կախված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ճանապարհային քարտեզը։Մեզ բաժին հասած ծանր զարգացումներով ապացուցվել է, որ Փաշինյանի իշխանության շարունակումը հետևողականորեն նոր կորուստների է հանգեցնում։Ուստի , Հայաստանի դիվանագիտության հնարավորությունները կախված են «ե՞րբ» հարցից։
Ինչ վերաբերում է «ո՞վ» հարցին, ապա Փաշինյանին տեսականորեն կարող են փոխարինել պայմանական երեք քաղաքական խմբերից մեկը․
ա․ հավաքական «նախկինները », ովքեր ունեն ամենամեծ, ժամանակով փորձած եւ թրծված դիվանագիտական ներուժը՝ կադրեր, կապեր, գիտելիք, փորձ, հմտություններ։
բ․ ոչ նախկին, ոչ ներկայականներ, ովքեր ակնհայտորեն չունեն նման ռեսուրս եւ հանդիսանում են հերթական «չկտրած ձմերուկը »՝ կառավարչական իմաստով / իսկ թե ինչի է բերում նման ընտրությունը, Փաշինյանի հանցախումբը ապացուցել է/
գ․ Գործող ռեժիմի ներսում ծվարած, իշխանության մաս հանդիսացող « ատլանտիստներ», որոնց արտաքին քաղաքական գերակայությունները հայտնի են։
Բոլոր դեպքերում, արտաքին քաղաքականության հիմքում պիտի վերադարձվի սեփական, ազգային շահը, պիտի դադարել խաբել, պիտի վերջ տալ «խաղեր տալուն», պիտի հեռացնել գեոպոլիտիկ բախումները Հայաստանից։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հորիզոնում պահել եղածը, միջնաժամկետում՝ որոշ կորուստներ վերականգնել, իսկ երկարաժամկետում՝ մնալ ինքնուրույն եւ ազդեցիկ քաղաքական գործոն տարածաշրջանում։
-Ի վերջո՝ ինչո՞ւ կորցրինք Արցախը։ Գո՞ւցե, իսկապես հայ հասարկակության՝ ներառյալ քաղաքական շրջանակների համար Արցախը «բեռ» էր, եւ հանրային լռությունը նաև այդ հանձնմանը մասնակցություն էր նշանակում։
-Արցախը յուրահատուկ «սևահող» է: Պատահական չէր, որ նիկոլական հարձակումները մեր ինքնության վրա հենց սկզբից թիրախավորեց դրա ամենաբերի, բայց ամենախոցելի շերտը` Արցախը։ Հիշում եք, «Հեղափոխությունը արցախյան ազատամարտից կարևոր է», ԼՂՆ նախագահին որպես մարզպետ էին ներկայացնում, հեռացրել էին Արցախի մասին գլուխը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, եւ այս ամենը կատարվում էր մինչև 2020թ․-ի պատերազմը:
Փաշինյանական փորձերը ապամոնտաժելու հայկական ինքնությունը տարածվում են նաև ավելի խորը շերտերի վրա՝ Հայոց ցեղասպանություն, Հայոց պատմություն, Առաքելական եկեղեցի, ավանդական ընտանիք եւ այլն ։ Սակայն հենց Արցախն էր մի կողմից ՝ ամենաթեժ գեոպոլիտիկ առևտրի օբյեկտը, մյուս կողմից՝ ամենաթարմ, միջինացված հայի մաշկի տակ դեռևս վերջնականորեն չմտած ժամանակակից հայի «ես»-ի բաղադրիչը։
Ցավոք, առկա է նաև մեկ այլ էթնո-հոգեբանական գործոն․ մեր հայրենակիցների մի մասը իր տնից, օջախից, բնակարանից այն կողմ եղած Հայաստանը իրենը չի մարում: Եթե անգլիացիներն ասում են՝ «Իմ տունը իմ ամրոցն է», ապա մեր մասին այսօր կարելի է ցավով ասել, որ «իմ տունը իմ խխունջն է»․․․: Այս վերաբերմունքը չփոխելու դեպքում՝ վտանգ է կախված ոչ միայն Սյունիքի, այլ նաև, օրինակ, Չարբախի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։