Շվեյցարիան միացել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթին
ОбществоՇվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների 14-րդ փաթեթին, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, զետեղվել է Շվեյցարիայի կառավարության կայքում։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ից։ Գրում է news.am-ը։
Հունիսի 24-ին Եվրամիությունը վերջնականապես հաստատեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիայի։
Այն, մասնավորապես, ներառում է միջոցներ ռուսական հեղուկ գազի մատակարարման դեմ և պատժամիջոցների շրջանցումը երրորդ երկրներում եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունների կողմից։
Սահմանափակումները ներառել են նաև Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց թվում՝ երգիչ Յարոսլավ Դրոնովը (Shaman), դերասան Իվան Օխլոբիստինը, «Ուրալյան ավիաուղիները» և Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը։