Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Организация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом Эчмиадзине В Армении появится новое единое учебное заведение при МВД 4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный Карабах Вице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нет Правительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млн Рубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношений Главы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерства Израиль не принял предложение США и Франции установить режим прекращения огня Грузия может стать членом Европейского Союза до 2030 года: Кобахидзе В церкви Святой Анны состоится молебен о возвращении из Азербайджана всех пленных В Нью-Йорке состоится встреча Пашинян-Блинкен-Байрамов 

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան

Политические

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության Governance and fragile states տնօրեն Քեթրին Կրյուգերը, ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:

Միջոցառման նպատակն է քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցայնության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։ Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Վարգա, Ձերդ գերազանցություններ, Հարգելի տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում  «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը, որտեղ համախմբվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պետական կառավարման համակարգերի, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հաստատելու մեր համընդհանուր պարտավորությունը, այն է՝ խթանել լավ կառավարման սկզբունքները հանրային կառավարման ոլորտում: Մեր համատեղ ջանքերն արդեն իսկ արձանագրել են բարեփոխումների դրական ազդեցությունը մեր երկրներում:

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր ամբողջ տարածաշրջանի համար: Թափանցիկության խթանումը, տեղեկատվության հասանելիության ապահովումը, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի նվազեցումը՝ ժողովրդավարության և խաղաղ համակեցության հաստատման հիմքերն են: Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այսօր ժողովրդավարությունը բախվում է զգալի մարտահրավերների: Անվտանգության խնդիրները, թե՛ ներքին և թե՛ արտաքին լուրջ սպառնալիքներ են մեր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների համար: Հակամարտությունները, կիբեր սպառնալիքները և ապատեղեկատվական արշավները խարխլում են կառավարման հանդեպ վստահությունը և ապակայունացնում մեր հասարակությունները:

Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամուր և միասնական պատասխան՝ ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և մեր ազգային անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է վերանայել կառավարման մոտեցումները, լուծումները և որոշումների կայացումը դարձնել էլ ավելի քաղաքացիակենտրոն՝ հիմնված հանրային կարիքի վրա: Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության կողքին են մշտապես եղել մեր միջազգային գործընկերները, ովքեր կիսվել են իրենց արժեքավոր փորձով, գաղափարներով և ներդրումներով: Բաց կառավարման համայնքը հնարավորություն է տալիս միմյանցից սովորելու, լավագույն փորձը ներկայացնելու և մարտահրավերներին առավել անվտանգ և անցնցում դիմակայելու: Պետք է արձանագրել, որ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների աջակցությունն անփոխարինելի է մեր նախաձեռնությունների առաջընթացի ապահովման հարցում:

Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության խթանումը կամրացնի մեր ապագայի հիմքերը, որտեղ մեր կառավարությունները կլինեն ավելի հաշվետու, իսկ հասարակությունները՝ ավելի դիմակայուն: Շնորհակալություն եմ հայտնում բաց և լավ կառավարման սկզբունքներին ձեր նվիրվածության և հանձնառության համար: Շարունակենք համատեղ աշխատել և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր առաքելության՝ ավելի բաց, հաշվետու և կայուն հասարակություններ ստեղծելու ուղղությամբ: Ուզում եմ մաղթել ձեզ լավ օրեր Երևանում և ասել՝ բարով եք եկել»: Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին բարձր է գնահատել մասնակից պետությունների կառավարությունների հանձնառությունը կառավարման բարեփոխումների նկատմամբ և այս համատեքստում ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Իրականում դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը Հայաստանում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է: Ուստի ես կցանկանայի առաջին հերթին ողջունել իշխանության հանձնառությունը, բայց ևս մեկ անգամ շեշտել համատեղ հավատարմությունը մեզ միավորող այս արժեքներին»,- ասել է   դեսպան Վասիլիս Մարագոսը:  Անդրադառնալով միջոցառման կարևորությանը, ԵՄ դեսպանը նշել է. «Սա իսկապես նշանակալից հիմնաքար է, շատ կարևոր իրադարձություն, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի հանձնառությունը, բայց նաև ողջունել Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, բաց կառավարմանը: Սա դժվար է, բայց կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա։ Սա այն է, ինչը մեզ միավորում է և մենք գտնում ենք ընդհանուր հարթակ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը»: ԵՄ դեսպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և կառավարության միջև երկխոսությունը, ընդգծել տեղական կառավարման և ապակենտրոնացման ուղղված կառավարությունների ջանքերը: Այս համատեքստում Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին:

«Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել»,- ասել է ԵՄ դեսպանը և հավելել, որ բոլոր ռեսուրսները միավորվել են՝ ԵՄ-ի և այլ դոնորների ներդրումներն ուժեղացնելու համար»:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Сарик Андреасян лишился водительских прав за езду в нетрезвом виде: Он уверяет, что это происки зависитниковКитайская армия проводит военно-морские и военно-воздушные учения в Южно-Китайском мореВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 СЕНТЯБРЯБыли, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войныАрмен Григорян представил Саймону Мордью подходы Армении к установлению мира в регионеОрганизация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом ЭчмиадзинеВ Армении появится новое единое учебное заведение при МВДГалстанян: Не забуду во имя Армении и не прощу во имя АрцахаThe Economist: Зеленский собирается провести президентские выборы в 2025 году для укрепления своей властиПредставитель Всемирного банка описала перспективы горнодобывающей промышленности в АрменииАндраник Кочарян: Нам нужно идти к миру4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный КарабахВ Армении планируют создать необходимые условия для надлежащей работы ВПКТайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНРГендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для АрменииТема Геноцида армян включена в программу уроков истории в школах крупнейшего штата АвстралииСоединенные Штаты привержены сотрудничеству с правительством Армении, чтобы помочь людям, потерявшим свой дом и средства к существованию. Посол США посетила ЕраблурВ Молдове заблокировали семь прокремлевских сайтовБоррель заявил, что война в Ливане стала бы угрозой для стабильности и безопасностиАрарат Мирзоян выразил соболезнования Абдалле Бу Хабибу в связи со смертью граждан ЛиванаЦены на нефть опускаются и завершают неделю существенным снижениемВице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нетМгер Григорян: В армяно-российских отношениях есть проблемыПентагон: США закупят для Украины зенитные ракеты, бомбы и дроныБайден: Россия не победит в этой войне, Украина победитСамвел Шахраманян в сопровождении арцахцев посетил военный пантеон «Ераблур» в ЕреванеЗеленский встретился с Байденом и Харрис в ВашингтонеЕраблур посетили высшие должностные лица Армении: в Пантеоне сосредоточены полицейские силыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 СЕНТЯБРЯРечь премьер-министра Пашиняна на 79-й сессии Генеральной Ассамблеи ООНИнформация о скоплении грузовиков на границе Грузии и Армении не соответствует действительности: КГДПравительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млнРубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношенийБайден поручил Пентагону направить Украине полный пакет одобренной помощиMeta запускает функцию селфи ИИ в Facebook и InstagramГлавы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерстваПрезидент США объявил о выделении 8 млрд. долларов УкраинеИзраиль не принял предложение США и Франции установить режим прекращения огняЕрмак назвал заявление Путина о применении ядерного оружия "ядерным шантажом"В случае агрессии против России и Белоруссии мы оставляем за собой право применить ядерное оружие: ПутинПогода в АрменииСША, Франция и союзники призывают к немедленному 21-дневному прекращению огня на границе Израиля и ЛиванаБайден пообещал усилить поддержку безопасности КиеваКобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и АзербайджаномСтильное появление Кайли и Кендалл Дженнер на дне рождении певицы Розалии в ПарижеРоссийско-Армянскому университету прощен штрафКомпания Meta продемонстрировала прототип AR-очков Orion: Какие функции у него есть?Грузия может стать членом Европейского Союза до 2030 года: КобахидзеМИД Азербайджана обвинил Макрона в якобы "предвзятом проармянском подходе"Курсы валют в Армении
Самое популярное