Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Организация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом Эчмиадзине В Армении появится новое единое учебное заведение при МВД 4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный Карабах Вице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нет Правительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млн Рубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношений Главы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерства Израиль не принял предложение США и Франции установить режим прекращения огня Грузия может стать членом Европейского Союза до 2030 года: Кобахидзе В церкви Святой Анны состоится молебен о возвращении из Азербайджана всех пленных В Нью-Йорке состоится встреча Пашинян-Блинкен-Байрамов 

Կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին՝ ապացուցելու «COP-ի» իր հանձնառությունը

Общество

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունն» այսօր գովազդային արշավ է սկսել՝ կոչ անելով COP29-ի հյուրընկալող Ադրբեջանին կյանքի կոչելու «Խաղաղության COP-ի» իր ենթադրյալ տեսլականը՝ ազատ արձակելով հայ քաղբանտարկյալներին:

Արշավը անցկացվում է Բոննի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի բացման շաբաթվա համատեքստում։

Այս կոնֆերանսի շրջանակում փորձագետները սահմանում են COP հեղինակավոր հանդիպումների օրակարգը, որն իր շուրջն է հավաքելու աշխարհի առաջնորդներին նոյեմբերին՝ Բաքվում:

Այս ուշագրավ գովազդները հայտնվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն անցած ամիս լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իր երկիրը ցանկանում է «COP29»-ը դարձնել «Խաղաղության COP»:

Այդ հայտարարությունը լայնորեն քննադատվել է․ փորձագետները մատնանշում են էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի կառավարության իրականացրած ցեղասպանական գործողությունները և այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման երկար տարիների պատմությունը:

«Ադրբեջանում Ալիևի ռեժիմը շարունակում է կալանքի տակ պահել հայ քաղբանտարկյալներին և պատանդներին, ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունն ու սեփականությունը, որոնք գտնվում են նրանց բռնազավթման տակ, համակարգված կերպով հայերի դեմ քարոզել էթնիկ ատելություն և արգելափակել բռնի կերպով տեղահանված արցախցիների վերադարձն իրենց տներ։ Այս գործողությունները՝ միջազգային և ներքին այլ հանցագործությունների հետ մեկտեղ, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական քաղաքականության վառ օրինակ են։ 

Մեր ջանքերը նպատակ ունեն բարձրացնելու միջազգային հանրության իրազեկությունը՝ Ալիևի ռեժիմի կողմից շարունակվող ոտնահարումների վերաբերյալ, ինչպես նաև  ընդգծել ապօրինի կերպով ձերբակալված մեր ղեկավարներին և հայրենակիցներին ազատ արձակելու հրատապ անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ալիևի ռեժիմը մոլորեցնի և շեղի իրեն COP 29-ով և խուսափի պատասխանատվությունից՝ իրագործած ցեղասպանության և շարունակական խախտումների համար»,- ասել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիների կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժել է Արցախ՝ ստիպելով ամբողջ բնակչությանը՝ 120 հազար բնիկ հայերին, լքել հայրենիքը։ Ռազմական հարձակմանը հաջորդել է նաև Արցախի ութ հայ քաղաքական առաջնորդների ձերբակալումն Ադրբեջանի պաշտոնյաների կողմից։ Ապօրինաբար կալանավորված և պատանդառված այս անձինք շարունակում են մնալ Բաքվում՝ սպասելով իրենց դատավարության ժամկետների մասին լուրերին: Քաղբանտարկյալների թվում է միջազգային բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս դադարեցրեց 21-օրյա հացադուլը։ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի՝ իրենց անօրինական կալանքի, բանտարկության պայմանների վատթարացման և ոչ թափանցիկ իրավական համակարգում պատշաճ ընթացակարգերի սահմանափակ հասանելիության համար:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը վերլուծելով այս գործողությունները, պաշտոնապես հաստատել է․ «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ իրականացվել  է ցեղասպանություն, սակայն նմանօրինակ նոր տառապանքների վտանգն ամենևին էլ չի անցել։ Միջազգային հանրությունը դեռևս պատասխանատվություն է կրում այս բնակչությանը հետագա վնասներից պաշտպանելու համար»:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին պաշտպանելու էթնիկ հայերի վերադարձի իրավունքը՝ հանձնարարելով այդ երկրին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի և պղծման գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքային վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտներին նկատմամբ, սակայն չսահմանափակվել միայն այդքանով», ինչի անհրաժեշտությունն առաջացել է նախորդ տարի, Ադրբեջանի ներխուժմամբ: Չնայած այս հանձնարարություններին՝ արբանյակից արված վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ ոչնչացվում են հայկական մշակութային ժառանգության վայրերն ու բնակելի շենքերը, ինչը խոր մտահոգություններ է առաջացնում:

Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից ճնշումը շարունակվում է աճել COP 29-ին ընդառաջ, որը նաև հայտնի է որպես Կողմերի համաժողով։ Այն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին Բաքվում: Ապրիլյան բանաձևում Եվրամիությունը վերահաստատել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումներն անհամատեղելի են այդ երկրի՝ COP29-ը հյուրընկալելու նախապատրաստական ​​աշխատանքների հետ»: ԱՄՆ սենատորները ևս կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական առաջնորդներին, ընդ որում՝ Կոնգրեսի մի քանի անդամներ մայիսի կեսերին լրացուցիչ նամակ են հղել՝ բարձրաձայնելով իրենց անհանգստության մասին։ Ֆրանսիացի սենատորները նույնպես բանաձեւեր են ներկայացրել՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած գործողությունների համար։

Բոննի կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որը մեկնարկել է հունիսի 3-ին, hակազդեցության ևս մեկ ալիք է առաջացրել: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հունիսի 5-ին  հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ադրբեջանին «Խաղաղության COP» գովազդելու համար՝ միևնույն ժամանակ ցեղասպանական գործողություններ իրականացնելով։

Այս ամենին զուգահեռ՝ Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում Ադրբեջանը հայտնվել է Սաուդյան Արաբիայից և Իրանից ցածր հորիզոնականում՝ 100 միավորից հավաքելով ընդամենը 7 միավոր:  «Լրագրողներ՝ առանց սահմանների» 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսում էլ 180 երկրների շարքում Ադրբեջանը 164-րդն է, ինչը ավելի վատ է, քան Վենեսուելայի և Թուրքիայի  դիրքերն են։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войныАрмен Григорян представил Саймону Мордью подходы Армении к установлению мира в регионеОрганизация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом ЭчмиадзинеВ Армении появится новое единое учебное заведение при МВДГалстанян: Не забуду во имя Армении и не прощу во имя АрцахаThe Economist: Зеленский собирается провести президентские выборы в 2025 году для укрепления своей властиПредставитель Всемирного банка описала перспективы горнодобывающей промышленности в АрменииАндраник Кочарян: Нам нужно идти к миру4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный КарабахВ Армении планируют создать необходимые условия для надлежащей работы ВПКТайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНРГендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для АрменииТема Геноцида армян включена в программу уроков истории в школах крупнейшего штата АвстралииСоединенные Штаты привержены сотрудничеству с правительством Армении, чтобы помочь людям, потерявшим свой дом и средства к существованию. Посол США посетила ЕраблурВ Молдове заблокировали семь прокремлевских сайтовБоррель заявил, что война в Ливане стала бы угрозой для стабильности и безопасностиАрарат Мирзоян выразил соболезнования Абдалле Бу Хабибу в связи со смертью граждан ЛиванаЦены на нефть опускаются и завершают неделю существенным снижениемВице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нетМгер Григорян: В армяно-российских отношениях есть проблемыПентагон: США закупят для Украины зенитные ракеты, бомбы и дроныБайден: Россия не победит в этой войне, Украина победитСамвел Шахраманян в сопровождении арцахцев посетил военный пантеон «Ераблур» в ЕреванеЗеленский встретился с Байденом и Харрис в ВашингтонеЕраблур посетили высшие должностные лица Армении: в Пантеоне сосредоточены полицейские силыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 СЕНТЯБРЯРечь премьер-министра Пашиняна на 79-й сессии Генеральной Ассамблеи ООНИнформация о скоплении грузовиков на границе Грузии и Армении не соответствует действительности: КГДПравительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млнРубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношенийБайден поручил Пентагону направить Украине полный пакет одобренной помощиMeta запускает функцию селфи ИИ в Facebook и InstagramГлавы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерстваПрезидент США объявил о выделении 8 млрд. долларов УкраинеИзраиль не принял предложение США и Франции установить режим прекращения огняЕрмак назвал заявление Путина о применении ядерного оружия "ядерным шантажом"В случае агрессии против России и Белоруссии мы оставляем за собой право применить ядерное оружие: ПутинПогода в АрменииСША, Франция и союзники призывают к немедленному 21-дневному прекращению огня на границе Израиля и ЛиванаБайден пообещал усилить поддержку безопасности КиеваКобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и АзербайджаномСтильное появление Кайли и Кендалл Дженнер на дне рождении певицы Розалии в ПарижеРоссийско-Армянскому университету прощен штрафКомпания Meta продемонстрировала прототип AR-очков Orion: Какие функции у него есть?Грузия может стать членом Европейского Союза до 2030 года: КобахидзеМИД Азербайджана обвинил Макрона в якобы "предвзятом проармянском подходе"Курсы валют в АрменииВ церкви Святой Анны состоится молебен о возвращении из Азербайджана всех пленныхРоссия должна быть принуждена к миру на основе устава ООН: ЗеленскийПринц Гарри признал, что королевская семья не думала, что его роман с Меган Маркл «продлится долго»
Самое популярное