Կրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու
Общество«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Իվան Իգնատևի հետ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
25-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, ինչպիսիք են «Կրասնոդարը», «Կռիլյա Սովետովը», Կազանի «Ռուբինը», «Լոկոմոտիվը» և «Սոչին»: