ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում
ЭкономикаԵվրամիությունը դատապարտել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունն այն մասին, որ իսրայելական հինգ ֆորպոստն օկուպացված Պաղեստինի տարածքում պետք է օրինականացվի:
«Սա խաղաղության ջանքերը խաթարելու ևս մեկ միտումնավոր փորձ է: Այս շաբաթ Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները դատապարտեցին Իսրայելի կառավարության որոշումները՝ օկուպացված Արևմտյան ափում ապօրինի բնակավայրերի հետագա ընդլայնման վերաբերյալ, և կոչ արեցին Իսրայելին չեղարկել դրանք»,- ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի կոմյունիկեում:
Փաստաթղթում հիշեցվում է, որ համաձայն ընդհանուր դիրքորոշման ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Եվրամիությունը չի ճանաչում 1967 թվականի սահմանների փոփոխությունն առանց կողմերի համաձայնության:
Այն նաև նշում է, որ ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամուր և կայուն խաղաղությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, հիմնված երկու պետության լուծման վրա, որոնք պետք է ապրեն «կողք կողքի՝ խաղաղության, անվտանգության և փոխադարձ ճանաչման պայմաններում»: