Տյումենում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռուսական համայնքի» և սփյուռքի ներկայացուցիչների միջև. կրակոցներ են հնչել (տեսանյութ)
ОбществоՌԴ Տյումենի մարզում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տրավմատիկ զենքի գործադրմամբ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կոնֆլիկտը ծագել է սփյուռքի ներկայացուցիչների և «Ռուսական համայնք» ազգայնական կազմակերպության ակտիվիստների միջև։
Telegram-ի ալիքների հրապարակած տեսանյութում երևում են մարդկանց և ավտոմեքենաների կուտակումներ։ Կրակոցների ձայներից հետո լսվում է, թե ինչպես է տղամարդը բղավում։ «Գնացե՛ք ավտոմեքենաների մոտ»։ Այնուհետև որոշ մարդիկ նստում են իրենց ավտոմեքենաները և հեռանում:
«Նրանք բղավում էին միմյանց վրա, հետո կրակոցներ լսվեցին։ Բոլորը փախան։ Քիչ անց դեպքի վայր ժամանեցին Ռոսգվարդիայի աշխատակիցները և շտապօգնության ավտոմեքենան»,- պատմել են ականատեսները։