Պրանկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա (տեսանյութ)
МирԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար Ուկրաինան պետք է հաջողություն ունենա մարտի դաշտում և անցնի հարձակման։ Նա այսպիսի կարծիք է հայտնել պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ հեռախոսազրույցում, ովքեր ներկայացել են՝ որպես Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկո։ Նա ուրախությամբ է արձագանքել «Պետրո Պորոշենկոյի» առաջարկին՝ խոսելու Ուկրաինայի և ԱՄՆ-ի ճակատագրի մասին։
«Դուք պետք է աջակցություն ցուցաբերեք, որպեսզի փորձեք ոչ միայն գիծը պահել, այլև հարձակման անցնել, և, այն ժամանակ, ակնհայտ է, որ մեր երկրում շատերը կանեն հնարավոր ամեն ինչ նախագահ Բայդենի վերընտրվելու համար», - ասում է Քլինթոնը: Նա նշում է, որ Կիևի «դիմակայության ցուցադրումը» ուժեղ ուղերձ կլինի ողջ աշխարհին։
«Դուք պետք է հասկանաք, որ պետք է առաջ շարժվեք՝ որքան կարող եք, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք աջակցել ձեզ և նախագահ Բայդենին», - ընդգծում է նախկին պետքարտուղարը։
Չնայած Սպիտակ տան ներկայիս ղեկավարի «աղետալի» բանավեճին՝ Հիլարին վստահ է, որ Թրամփը կպարտվի, քանի որ նա «ամեն ինչ անում է Բայդենի վերընտրվելու համար»։ Ավելին, Քլինթոնը կարծես վստահ է, որ Բայդենի երկրորդ ժամկետի ճանապարհը պետք է հարթվի ուկրաինացի զինվորների մարմիններով։
Խոսելով Թրամփի ամբիցիաների մասին՝ Քլինթոնը նրան անվանում է «շատ վատ տղա» և «շատ վտանգավոր մարդ, որը վատ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի և մնացած աշխարհի համար»։
Հիլարին նաև աջակցություն է հայտնում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն, բնականաբար, առանց ժամկետներ նշելու։
«Մենք շատ քրտնաջան աշխատում ենք՝ համոզելու գերմանացիներին և ամերիկացիներին՝ գնալու դրան: Չգիտեմ, թե վերջնական ինչ որոշում կլինի, բայց Ռասմուսենը, Էրմակը և մյուսները շատ քրտնաջան աշխատում են»,-ասում է Հիլարին։
Վերջում «Պորոշենկոն» Հիլարիին առաջարկում է իր Ուկրաինայի օգնությունը՝ Թրամփի վրա նոր «կեղտեր գտնելու» համար։ Հիլարին չի հրաժարվում «ուկրաինացի նախկին առաջնորդի» հետ դավադիր գործարքից։