3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան
РоссияՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։ Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ 18 օրում։ Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն՝ արձագանքելով ԶՈւ-ում զինծառայողի մահվանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։ ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։
Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի, վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։
Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։
Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանիքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն , ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»։