Մայիսի 8-ին տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը
ПолитическиеՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Փաշինյանը Մոսկվա կմեկնի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։
«Դրանից հետո (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից) տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- լրագրողներին ասել է նա։
«Ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար»,- հավելել է Ուշակովը։