Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)
Наука и культураՀայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ-ի հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի կազմակերպած՝ մայիսյան եռատոնին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց, որ քննարկման նպատակն է՝ այսօրվա բարդագույն ժամանակաշրջանում ներկայացնել հաղթանակների կիրառական նշանակությունը:
«Հստակեցնել, որ մենք մեր պատմության, հերոսական պատմության ժառանգներն ենք, որ ինչքան էլ Բելի հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ Նահապետի արժեքներից, մենք իրավունք չունենք դառնալ հողատու դավաճաններ, իրավունք չունենք մեր միասնական պատմությունը և հայրենիքը բաժանել պատմականի ու իրականի։ Իրավունք չունենք անգամ մեր երեք հանրապետություններն իրարից բաժանել, որովհետև դրանք մեր պատմության տրամաբանված շարունակությունն են։ Յուրաքանչյուր նմանատիպ քննարկում նպատակ ունի նոր սերնդին ներկայացնել, որ երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի՝ մենք հաղթել ենք։
Իմ գործընկեր, Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախյան առաջին հերոսական պատերազմում ռեսուրսներն անհամատեղելի էին՝ Հայաստանի, հայ ժողովրդի ու թուրք-ադրբեջանական, բայց մենք հաղթեցինք։ Հաղթեցինք, որովհետև Արցախի ու Հայաստանի դարպասները ներսից տրոյական ձիերը չէին բացում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։