Ռուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը
ОбществоԱՄՆ պաշտպանության նախարարությունը որևէ նշան չի արձանագրել, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել՝ չնայած հրթիռային զորավարժությունների կազմակերպմանը։ Այս մասին մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք պատճառ չենք տեսնում մեր միջուկային ուժերի տեղակայումը կարգավորելու համար: Մենք որևէ նշան չենք տեսել, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք կիրառել»,- ասել է նա։
Սինգհը նաև պարզաբանել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «իմաստ չի տեսնում» առաջիկա ռուսական զորավարժությունների ֆոնին փոխել իր միջուկային ուժերի պատրաստվածությունը։