«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին
Мир«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։
«ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։
Նշված եկեղեցու այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը։
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հոգատար անձնակազմը իրականացնում է մասնագիտական ու հումանիտար բոլոր քայլերը (կերակրում, խնամք), մինչև նորածնի հետագա խնամքի կազմակերպումը»,-նշված է հաղորագրության մեջ։