Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարում
Всемирная прессаՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները ոչ մի օլիմպիական ուղեգիր չեն նվաճել Ստամբուլում կայացած վարկանիշային մրցաշարում:
Վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանը ներկայացրած հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ) ոչ մի ուղեգիր չնվաճեցին:
Հաջորդիվ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ընտրանու կազմի ներկայացուցիչները` Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: