Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Общество61 տարեկան հասակում մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորման Խորհրդի անդամ Կարեն Սարիբեկյանը. այս մասին հայտնել են Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորումից։
1987թ. ավարտել է Լենինականի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը, ստացել տեխնիկ-տեխնոլոգի որակավորում, 2004թ.` Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, ստացել կառավարման բակալավրի աստիճան` «Կառավարում» մասնագիտությամբ:
1982-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել աֆղանական պատերազմին:
1983-1993թթ. աշխատել է Կիրովականի Ստ.Շահումյանի անվան կարի ա/մ-ում, 1993-1998թթ.` «Հաց» ա/մ «Բազում» արտադրամասում, 1998-2007թթ. եղել է ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն:
1990-1994թթ. մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանը եւ ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին:
2002-2005թթ. ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
ՀՀ «Երկրապահ կամավորականների միության» անդամ, Լոռու մարզի Աֆղանցիների միության նախագահ:
2007-2012, ապա՝ 2012-2017թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ։
Սարիբեկյանը մասնակցել է նաև 2016թ. քառօրյա, նաև՝ 2020թ. 44-օրյա պատերազմներին։