Բելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհ
ОбществоՈւկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդը, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել. նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Եվս 29 մարդ, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է։ Վիրավորների թվում, ըստ Գլադկովի, կա մեկ երեխա։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։