Հասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական գիտությունների թեկնածու Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մասնագիտական.
Ամենակարևորը, որ այսօր տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում և հաջողվել է բեկել Բագրատ Սրբազանին այն է, որ բոլոր հարցումներով հասարակության 70%-ը, որը չի վստահում ոչ ընդդիմադիր տիտղոսային իսթեբլիշմենթին և ոչ էլ առավել ևս իշխանությանը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ: Ձևավորվում է նոր հասրակաքաղաքական մեծամասնություն, դեռևս զգուշավոր, դեռևս հաշվարկող, բայց միայն ու միայն աճի միտումով: Սա է պատճառը, որ հրապարակի քանակը չի նվազում, սպասումներն ավելանում են, սթափ մտածողությունն ու ոչ հապճեպությունը դառնում են դոմինանտ:
Բագրատ Սրբազանին հաջողվում է լուծել մեկ կարևորագույն խնդիր՝ նա չի գնում ագրեսիվ հակաքարոզչության և սև PR-ի ճանապարհով, այլ գնում է արժեքային և սկզբունքային քաղաքական և հանրային հաստատուն մեծամասնության ձևավորման ճանապարհով:
P.S. Սա քաղաքական ամենահաստատուն և խորքային ճանապարհն է , որը պահանջում է համբերատարություն և մերժում է չմտածված շտապողականությունն ու պատեհապաշտությունը:Սա ամենաթանկ, կայուն և հենասյունային սոցիալական բազան է և քաղաքական կապիտալը»: