Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան
ПолитическиеԼրագրող Նարեկ Գալստյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝ համեմատականներ տանելով այսօրվա և 1900-ական թվականների երկրի իշխանության և հոգևոր առաջնորդների միջև եղած հարաբերությունների միջև։
«1938-ին իր կացարանում բոլշևիկների կողմից խեղդամահ արվեց Խորեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ըստ որոշ աղբյուրների, Վեհափառ Տիրոջը սպանել էին ԽՍՀՄ այն ժամանակվա հատուկ ծառայությունների գործակալները: Ականատեսները պատմում են, որ այս զազրելի հանցագործությանը մասնակցել է նաև կոմերիտական մի աղջիկ, որ երկար տարիների կյանք ունեցավ: Ասում էին, ողնաշարն ամբողջությամբ ծռվել էր, ամեն օր գալիս էր Մայրավանք, անասնական ձայներ հանում, բառաչում, լիզում վանքի քարերն ու ներում հայցում: Այդպես էլ գնաց այն աշխարհ:
Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին: Բառիս բուն իմաստով վերջին: Բայց այս կռվում պարտվելու են: Գալու են ու ծնկելու Վեհի առաջ»,- ասված է գրառման մեջ։