Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Армянская прессаԲրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 143-ի։ Եվս 125 մարդ անհետ կորած է, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։
Նահանգում ապրիլի կեսերից սկսված հորդառատ անձրևները դեռ շարունակվում են։ Գետերում ջրի մակարդակը բարձրանում է։
Ստեղծված դրության պատճառով նահանգում ավելի քան 538 000 մարդ է տեղահանվել։ Կառավարությունը 2,3 միլիարդ դոլարի արտակարգ օգնություն է տրամադրել նահանգին՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։