Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը
СпортԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ընթացիկ երկկողմ օրակարգն ու համագործակցության հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մայիսի 13-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության հարցերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։