Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը
ВидеоՈստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները, հատկապես նրանք, ովքեր ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ ծավալված շարժումը, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պատահական չէ, որ վերջին օրերին անընդհատ կոպտության, բռնության տարբեր դրսևորումներ են արտահայտվում լրագրողների, օպերատորների նկատմամբ:
Ոստիկանության առանձին խմբեր, ծառայողներ վաղուց անցել են բարոյական սահմանները` ծառայության անվան տակ իրականացնելով քաղաքական իշխանության ու նրա դեմքերի անձնական ցանկությունները»: