Բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակում
СпортՄայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Մխիթարյանը իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աղավնավանք եկեղեցի տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել առվակում՝ կողաշրջված վիճակում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 38-ամյա Նաթելա Աճեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Մխիթարյանը աշխատում է «Մեդեսի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ ուղևոր Ն․ Աճեմյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դասախոս։