Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
ПолитическиеԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 14-ին կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի մայիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան ԿԼԻԽԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։