Կադիրովն իր 18-ամյա որդուն նախարար է նշանակել
ЭкономикаՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ Ախմատը, նշանակվել է հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար։ 2024 թվականի փետրվարից նա Երիտասարդության հարցերի նախարարն է։ Այժմ այս պաշտոնը կզբաղեցնի Ռամզան Վիսմուրադովը, ով 2022 թվականի փետրվարից գլխավորում է «Ախմատ» հանրապետական մարզական ակումբը, գրում է Kommersant-ը։
«Ես միանգամայն վստահ եմ, որ բարձր պաշտոնների համար առաջադրվածներից յուրաքանչյուրը լիովին կարդարացնի իր հանդեպ վստահությունը։ Նրանք բոլորն էլ թիմի արժանի անդամներ են»,- գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
2022 թվականից 18-ամյա Ախմատ Կադիրովը զբաղեցնում է Չեչնիայի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, Ռուսաստանի Երեխաների և երիտասարդների շարժման տարածաշրջանային նախագահը։ 2023 թվականի նոյեմբերին նշանակվել է Չեչնիայի փոխնախարար՝ ֆիզիկական կուլտուրայի գծով, իսկ փետրվարին՝ Երիտասարդության հարցերի նախարար։ Պարգևատրվել է հանրապետության խորհրդարանի «Հայրենիքի պատիվ» բարձրագույն և Կադիրովի շքանշաններով։