«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր
ПолитическиеԱյսօր՝ ապրիլի 29-ին` խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «BMW X6», «Changan» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման արդյունքում «Նիվա»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի մոտոպարեկներ Վարդան Միրզոյանը և Ռազմիկ Լալայանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել է նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Սպարտակ Պողոսյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը: