Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել
ОбществоՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ «Կրասնոդար»-ի կազմում:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Ակրոն Տոգլիատի»-ի հետ և առավելության հասավ 2:5 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 29-րդ և 59-րդ րոպեներին: Նա փոխարինվեց 82-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 21 միավոր: