Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչը հայտնի է

«Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Բենիտեսի գլխավորությամբ ակումբը նախորդ ամիս երեք խաղում երեք հաղթանակ է տոնել: Առաջնության 16 տուրերից հետո «Նյուքասլ»-ը մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում է:
Նշենք, որ ամսվա լավագույն մարզչի կոչմանն էին հավակնում նաև Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Մարկու Սիլվան («Էվերթոն») և Դևիդ Վագները («Հադերսֆիլդ»):
"It's always positive & good also for the staff"
Rafa Benitez after picking up his 7th Manager of the Month crown