Ջիգարխանյանի նախկին կինը ուղիղ եթերում ցույց է տվել իր մերկ լուսանկարները
ՀասարակությունՀայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մասնակցելով «Անդրեյ Մալախով: Ուղիղ եթեր» հաղորդմանը ցույց է տվել իր այն լուսանկարները, որոնցով ըստ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրեն շանտաժի է ենթարկում անհայտ անձը:
Ջիգարխանյանի նախկին կինը իր այս քայլով որոշել է զրկել շանտաժիստին իր գլխավոր զենքից:
Վիտալինան նշել է, որ նախ փորձել է համոզել շանտաժիստին չհրապարակել լուսանկարները, իսկ երբ նրան դա չի հաջողվել՝ որոշել է հենց ինքը հրապարակել լուսանկարները և դա արել է «Անդրեյ Մալախով: Ուղիղ եթեր» շոուի ժամանակ:
Հանդիսատեսից ոմանք քննադատել են Վիտալինային այդ քայլի համար, ոմանք էլ ենթադրել են, որ դա Ջիգարխանյանի նախկին կնոջ հերթական PR-ն է և իրականում ոչ մի շանտաժիստ էլ գոյություն չունի: