Ադրբեջանցի պատգամավորն Իրանին սպառնացել է հրթիռային հարվածներով
ԻրանԱդրբեջանն այժմ սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ հարեւան Իրանին։ Իրանի նախագահ Ռաիսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի հետ առ այն, որ իրենց համար անընդունելի է, որեւէ այլ օտարերկրյա ռազմական ներկայությունը տարածաշրջանում հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն այս առիթով գրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սադրիչ վարժանքներ է կազմակերպում Ադրբեջանի հետ սահմանին, իսկ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ զրույցում «անտեղի» զգուշացումներ է արել տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության անթույլատրելիության մասին։
«Ադրբեջանում մեզ վաղուց է հայտնի իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալումն ու քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, իրանցի քաղաքական գործիչները, որոնք չեն կորցրել կապը Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ, ավելի լավ է զգուշանան Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքներից և ճնշումներից։ Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռիսկերը, քանի որ ի պատասխան հարվածի տակ կհայտնվեն Թուրքիայի և Պակիստանի հետ իրենց սահմանները, հազարավոր հրթիռներ ու ռումբեր Իսրայելից և Սաուդյան Արաբիայից, որոնք վաղուց պատրվակ են փնտրում Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, կթափվեն իրենց գլխին»,- ասել է Մուսաբեկովը։
Այս թեմայով
Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ
Մենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին
ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ)
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է
Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալ
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ Կոլոմինա
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են
Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները