Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Փաշինյանի հերթական կեղծիքը․ Սահմանադրություն փոխելու պահանջը Բաքվից ու Անկարայից է (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներ Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին ՈւՂԻՂ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը Աստղագուշակ՝ մարտի 22-ի համար Պատերшզմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս․ Վահե Հովհաննիսյան Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. օրվա մամուլ (տեսանյութ) Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին. Շարմազանով 

«Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան

Հայաստան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին՝ գրելով. «Այն, իհարկե, սպասվում էր, քանի որ ազդարարված էր դեռեւս Բաքվում Պուտինի հայտարարությամբ:

Առաջինը, որ ուշադրության է արժանի առնվազն խորհրդանշական իմաստով, դա այն է, որ Պուտինի հեռախոսազանգը Փաշինյանին տեղի է ունենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը: Որեւէ կերպ հնարավոր չէ ստույգ ասել՝ ընտրվա՞ծ է այդ օրը հատուկ, թե՞ Կրեմլն այդ մասին չի էլ մտածել եւ պարզապես այդպես է ստացվել ժամանակացույցով: Նկատեմ միայն, որ քաղաքականության մեջ խորհրդանշականությանը տրվում է տեղ եւ խորհրդանշանները ըստ էության քաղաքականության «լեզուներից» մեկն են:

Առավել եւս, որ այս պարագայում Անկախության հռչակագրի հանգամանքը բոլորովին միայն խորհրդանշական չէ, հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Բաքվի պայմանները՝ Սահմանադրություն փոխելու եւ այդ կերպ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության կապակցվածությունը կտրելու վերաբերյալ:

Այդ իմաստով, առնվազն կա հարցադրման տեղիք՝ նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը, եւ արդյո՞ք ռուսական կողմը այդ կերպ փորձել է դնել վերաբերմունքի խորհրդանշականություն:

Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բուն բովանդակությանը, ապա այստեղ նկատենք հայկական կողմի եւ Կրեմլի տարածած հաղորդագրությունների որոշակի տարբերություն:

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»: Սա հայկական կողմի տարածած հաղորդագրությունն է:

Կրեմլի կայքում փոքր-ինչ ավելի մանրամասն է, մասնավորապես շեշտվում է, որ՝ «շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հարցերի քննարկումը, հաշվի առնելով նաեւ Բաքու կատարած Պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունը»:

Հետո հիշատակվում է, որ Ռուսաստանը հետագայում էլ պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման, նաեւ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գոհ են երկկողմ հարաբերության առեւտրատնտեսական ընթացքից:

«Պայմանավորվել են շարունակել շփումները»,- ավարտում է Կրեմլը:

Տեսնում ենք, որ տարբեր է ձեւակերպումը՝ հայկական կողմն ասում է պատեհ առիթով հանդիպելու պայմանավորվածության մասին, ռուսական կողմը ձեւակերպում է՝ «շփումները շարունակելու», ինչը կարող է ենթադրել նոր հեռախոսազրույց:

Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է:

Ընդ որում, այստեղ պետք է հասկանալ ոչ միայն զուտ երթուղին՝ ապրանքային, առեւտրային ուղին, այլ Հյուսիս-հարավ գլոբալ համակարգը:

Հայ-ադրբեջանական հարցն այս պահին Կրեմլին թերեւս հետաքրքրում է այնքանով, որքանով ցանկալի չէ, որ այդ հարցում լինեն զարգացումներ, որոնք կարող են այսպես ասած պահանջել Ռուսաստանից մեծ ջանք եւ ուշադրություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն ԱշոտյանՌԴ Քննչական կոմիտեն բացահայտել է՝ ով է կազմակերպել «Կրոկուսի» ահաբեկչությունըՀերթական հարվածը Բայդենին․ Ինչ է արել Թրամփը Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ինՓաշինյանի հերթական կեղծիքը․ Սահմանադրություն փոխելու պահանջը Բաքվից ու Անկարայից է (տեսանյութ)Ուիթքոֆը հայտնել Է Թրամփի՝ Իրանին ուղված նամակի բովանդակության մասինՂրիմում գնահատել են Թրամփի՝ թերակղզին միջազգային հանգստավայր դարձնելու մասին խոսքերըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՌուսաստանում հայտարարել են Եվրոպայի ռազմականացման մասինԹրամփը հայտարարել Է՝ Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկը (տեսանյութ)Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասինՀռոմի պապը մոռացել է՝ ինչպես խոսելՈւՂԻՂ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսըԱստղագուշակ՝ մարտի 22-ի համարՈւկրաինայի շուրջ բանակցությունները ընթանում են հենց հիմա․ Թրամփ (տեսանյութ)Պատերшզմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս․ Վահե ՀովհաննիսյանՍիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքովՀրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. օրվա մամուլ (տեսանյութ)Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան ԳեղամյանԷլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ ԵրևանումԾերանոցում տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկանների վրա (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կբարձրանա 11-15 աստիճանով. ՍուրենյանՕրվա խորհուրդ. Մեծ Պահք. օր 20ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ ԲոնոԴու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին. ՇարմազանովԻնչպես է արձագանքել Ուկրաինայի ԶՈւ-ն Սուջայում ռուսական բանակի «հոսք» գործողությանը ՀՀ-ն կործանում են այս մարդիկ, Բաքուն կհարձակվի, Պուտինի մասնակցությամբ Ալիևի հետ հանդիպո՛ւմ պահանջեք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Իշխանությունը ՀՀ-ի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, նվաճումն են համարում․ ԱբրահամյանՇարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանինԻնչ յուրօրինակ նվեր է արել Պուտինը Թրամփին (տեսանյութ)Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում. Արթուր ՉախոյանՈւկրաինայի իշխանությունները համաձայնել են ընտրություններ անցկացնել․ ՈւիթքոֆՄարզերում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համարԹուրքիայում բողոքի ակցիաների 97 մասնակից է ձերբակալվելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ)«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուների անունները․ ովքեր են նրանք«Հրապարակ». Սահմանազատումը մտել է փակուղիՀայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»«Հրապարակ». Մեծ հանրահավաք է սպասվում«Ժողովուրդ». ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրըԲոլորն էլ նույնն են.... «Փաստ» «Հրապարակ». Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթըՆոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»«Ժողովուրդ». Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմներըՆպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Թրամփը լավատեսորեն է խոսում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասինՆիգերում ահաբեկիչները ուկրաինական ականանետերով գնդակոծում են երկրի բանակը. ԼրատվամիջոցներԻսրայելը Սիրիայում հարվածել է ռազմավարական թիրախներին
Ամենադիտված