«Բյուզանդիայի և Վրաստանի կողմից Սուրբ Սարգիսը մեկնաբանվել է որպես «վատ սուրբ»». մշակութաբան
Գիտություն և Մշակույթ
«Սուրբ Սարգսի արմատները շատ խորքային են։ Նա զորավար-սուրբ էր, սակայն Բյուզանդիայի և Վրաստանի կողմից մեկնաբանվել է որպես «վատ սուրբ»», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Սուրբ Սարգիսը ձմեռային սուրբ է, ով ամբողջությամբ հայկական կերպարով է մեկնաբանված։ Սուրբ Սարգիսը գերյալների, բանտարկյալների, ճանապարհներին մոլորվածների փրկիչն է։ Սուրբ Սարգիսը սիրահարների հովանավորն է, հատկապես աղջիկների։
«Բոլոր նկարներում նա պատկերվում է ձիու վրա նստած և նրա թիկնոցը միշտ ծածանվում է, ինչն էլ ցույց է տալիս նրա արագությունը», – ասաց Համլետ Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում