Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը կազմում է 3,5 միլիոն եվրո։ 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի կարիերայի ամենաբարձր տրանսֆերային գինը եղել է 2016 թվականին՝ կազմելով 37 միլիոն եվրո՝ Transfermarkt-ը թարմացրել է Իտալիայի Ա սերիայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ա սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որի տրանսֆերային գինը գնահատվում է 85 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում ու կատարել 1 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)