Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կան
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18։16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը․ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է