Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից 

«Նա ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է». այսօր Անրի Վերնոյի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

«Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետևից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել, նշանակում է` հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաև մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաև հայ մշակույթի»:

Անրի Վերնոյ

Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում:

1924թ. Մալաքյանների ընտանիքը, Արևմտահայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը կրկնելով, փախել է Հունաստան: Նպատակ ունեին տեղափոխվել Մեքսիկա, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգ առնել Մարսելում, որտեղ էլ հիմնավորվել են: 1930թ. ընտանիքը տեղափոխվում է Փարիզ: Նախնական կրթությունն Աշոտ Մալաքյանը ստացել է Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում: Ծնողները խստորեն հետևում էին որդու ուսմանը` ցանկանալով նրան լավ կրթություն տալ: Նրանք մասնավոր ուսուցիչ են վարձում, որպեսզի ֆրանսերենի հետ միաժամանակ շարունակի սովորել նաև հայերեն: Նրա բարձրագույն կրթության մասին տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Հոդվածներից մեկում ասվում է, որ ավարտելով ինստիտուտը` նա ստացել է ծովային չափագետի մասնագիտություն: Մյուսում խոսվում է բանասիրական կրթության մասին: Մի բան ճիշտ է. ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը սկսում է աշխատել «Լա Մարսելյեզ» թերթում:

Երբ 1945-ին պատերազմն ավարտվեց, ամբողջ աշխարհը, այդ թվում և Ֆրանսիան, մտահոգ էին խաղաղության պահպանմամբ և ամրապնդմամբ: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Մալաքյանին առաջարկեցին հանդես գալ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածաշարով: Հոդվածները մեծ արձագանք ունեցան: Դրանք ստորագրված էին Անրի Վերնոյ անվամբ: Այս մականունը նրա հետ մնաց մինչև կյանքի վերջը: Ավելի ուշ նա ինքն է թերթ հիմնում և միևնույն ժամանակ ռադիոհաղորդումների ցիկլ վարում: Վերնոյը ցնցվել էր, երբ դեռ պատանի` տեսել էր առաջին ֆիլմը: Կինոն նրա վրա այնքան խոր տպավորություն էր թողել, որ նա չէր դադարում մտածել դրա մասին:Տարօրինակ զուգադիպությամբ նրա տեսած առաջին ֆիլմը Ռուբեն Մամուլյանինն էր: Ահա թե ինչ է գրում այդ մասին ինքը` Վերնոյը. «Ֆիլմում խաղում էր Գրետա Գարբոն: Դա Մամուլյանի «Քրիստինա թագուհին» էր: Այդ պահից սկսած' չկար մի օր, որ ես կինոթատրոն չգնայի: Ես չէի կասկածում, որ օրերից մի օր ես կգտնեմ իմ տեղը կինեմատոգրաֆում»:

1948թ. Անրի Վերնոյը նկարահանում է իր առաջին ֆիլմը: Դա փաստագրական ժապավեն էր Մարսելի մասին: Հետագա տարիներին նա նկարահանում է ավելի քան 30 վավերագրական և կարճամետրաժ կինոնկարներ:

1951-ին Վերնոյը սցենար է գրում Մարսել Էմեի «Սեղան մեռածների համար» վեպի հիման վրա և ցույց է տալիս այն ժամանակ արդեն անվանի կինոդերասան Ֆերնանդելին: Վերջինիս սցենարն այնքան է դուր գալիս, որ անգամ ցանկություն է հայտնում նկարահանվել դրանում: Ռեժիսորը նկարահանում է «Սեղան մեռածների համար» ֆիլմը, որն անմիջապես ցուցադրվում է Կաննի կինոփառատոնում, և եթե այս ֆիլմը հանրահայտ չի դարձնում, ապա գոնե հայտնի հաստատ դարձնում է, որովհետև Վերնոյն անմիջապես հրավեր է ստանում Հոլիվուդից:

1960-70-ականներին Վերնոյի անունն արտաբերվում էր ֆրանսիական կինոյի այնպիսի վարպետների կողքին, ինչպիսիք էին Ռընե Կլերը, Ժան Ռենուարը, Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Քրիստիան-Ժակը, Ժակ Դյուվիվիեն: Նա ներկայացնում էր այն ֆրանսիական կինոն, որը գիտեն և սիրում են ամբողջ աշխարհում: Վերնոյի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ժան Գաբենը (հինգ կինոնկարներում), Ժան-Պոլ Բելմոնդոն (վեց կինոնկարներում), Ալեն Դելոնը, Պատրիկ Դևաերը, Իվ Մոնտանը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Օմար Շարիֆը,Կլաուդիա Կարդինալեն և այլք:

Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Այդքան տարբեր ճակատագրեր»-ը (1954), «Մեղեդի նկուղից»-ը (1963), «Հազար միլիարդ դոլար»-ը (1964), «Սիցիլիական կլան»-ը (1969), «Եվ... ինչպես Իկարը» (1980): Հայ հանդիսատեսին լավ հայտնի է նրա «Մայրիկ» ֆիլմը (1991), որում նա վերադառնում է իր արմատներին, իր ընտանիքի պատմությանը, որ կիսում է թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերի ճակատագիրը:

Անրի Վերնոյը վախճանվել է 2002թ. հունվարի 11-ին: Հունվարի 17-ին նրա հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի հայկական եկեղեցում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ասաց. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ամենադիտված