Իրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր՝ ԱՄՆ-ը 29 նավ է կալանել
ԱՄՆ
Իրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր՝ Միացյալ Նահանգները 29 նավ է վերաուղղորդել դեպի իրանական նավահանգիստներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սոցիալական ցանցերում։
Իրանի ռազմածովային շրջափակումը պաշտոնապես սկսվել է ապրիլի 13-ին՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողումից հետո։
«ԱՄՆ ուժերը, որպես Իրանի դեմ շրջափակման մաս, 29 նավի հրամայել են շրջադարձ կատարել կամ վերադառնալ նավահանգիստ», - ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը նաև մեկնաբանել է այն տեղեկությունները, որ մի քանի առևտրային նավ կարողացել է շրջանցել շրջափակումը։ CENTCOM-ը հերքում է դա՝ տեղեկությունները անվանելով անճշտություններ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն