Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից 

Հայերն Օսմանյան վարչական համակարգում. նախարարներ (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Այս հոդվածի սահմանները հնարավորություն չեն տալիս անդրադառնալու բոլոր հայ պետական այն գործիչներին, ովքեր փայլեցին Օսմանյան կայսրության պետական կյանքում և Եվրոպայի առջև կայսրության պատիվը բարձր պահելով` հայ ազգին բարի համբավ բերեցին: Իրավամբ, բացառիկ տաղանդի տեր ականավոր շատ հայ պետական գործիչների անուններ է պահում հայ-թուրք համակեցության պատմությունը: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին:

Գրիգոր Աղաթոնը (Աղաթոնյան) (1825-1868) իր ծննդավայր Խասգյուղի Ներսեսյան վարժարանում աշակերտելուց հետո` 1840 թվականին, Մկրտիչ ամիրա Ճեզյիրլյանի միջոցներով ուղարկվում է Փարիզ` երկրագործություն ուսնելու: Փարիզի Կրինյոնի երկրագործական բարձրագույն վարժարանը ավարտելուց հետո` 1847 թվականին Կ.Պոլիս վերադառնալով` նշանակվում է Այ-Մամայի երկրագործական վարժարանի վերատեսուչի պաշտոնում:

1860-ին Գրիգոր Աղաթոնն ընտրվում է Ֆինանսների նախարարության բարձրագույն դիվանի անդամ:

1864-ին օսմանյան հեռագրական բաժինը, իսկ այնուհետև` 1866-ին, թղթատարության ընդհանուր տնօրինությունը հանձնվում է Գրիգոր Աղաթոնին: Նույն թվականին, որպես օսմանյան պատվիրակ, մասնակցել է Փարիզի հեռագրական միջազգային հանձնաժողովին:

1867-ին մեծ հաջողությամբ կարողացել է իրականացնել օսմանյան նամակադրոշմների տպագրության խնդիրը:

Գրիգոր Աղաթոնը (Աղաթոնյան)

Գրիգոր Աղաթոնն իր գործունեությամբ նպաստել է նաև երկրում երկրագործական նոր գիտելիքների տարածմանը: Կ.Պոլսի պարբերականներում նրա հրապարակումները վերաբերում էին յուրաքանչյուր պետության տնտեսության կյանքում գյուղատնտնտեսության կարևորությանը: Նա առաջ էր քաշում Օսմանյան կայսրությունում եվրոպական հողամշակման նորագույն մեթոդների և տեխնիկայի կիռարման հարցեր:

Որպես տնտեսագետ` Գրիգոր Աղաթոնը Եվրոպայի գիտական շրջանակներում մեծ համբավ է վայելել: 1853-ին ընտրվել է Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ, իսկ 1859-ին դարձել է Թուրինի (Իտալիա) Երկրագործական ակադեմիայի թղթակից անդամ: ֆրանսիական «Պատվո լեգեոն»-ի ասպետ էր:

1868 թվականին Աբդուլ Ազիզը Գրիգոր Աղաթոնին նշանակում է հանրային կառույցների նախարար: Օսմանյան պատմության մեջ նա առաջին քրիստոնյան էր, ում վստահվում նախարարական պաշտոն: Սակայն վաղաժամ մահը թույլ չի տվել նրան անցնել այդ պաշտոնին:

Գրիգոր Աղաթոնը 19-րդ դարի հայ վերածննդի ամենապայծառ դեմքերից էր: Եղել է Կ.Պոլսի Հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից և վարել ատենապետի պաշտոնը:

Անտոն Եավեր փաշա Թընկըրյան

Անտոն Եավեր փաշա Թընկըրյանը (1812-1908) 58 տարի ծառայել է օսմանյան տերությանը: Ինքնակրթությամբ տիրապետել է ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, թուրքերեն լեզուներին: 24 տարեկանում մտել է պետական ծառայութեան` աշխատելով Բարձրագույն Դռան Թարգմանչաց դիվանում, այնուհետև` Շոգենավերի վարչությունում: Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ եղել է օսմանյան ընդհանուր զորքերի հրամանատար Էոմեր փաշայի քարտուղարը:

1855 թվականին ստացել ռազմածովային նավատորմի գնդապետի (միրալայ) աստիճան:

1855-1856 թվականներին Թընկըրյանին է հանձնվել Շոգենավերի ընդհանուր վարչությունը և Արքունի նավարանի վերատեսչությունը:

1862-ին արժանանում է միրլիվայի զինվորական կոչմանը: 1

864 թվականին ստանձնում է Ռազմական նախարարության օտար լեզուների թղթակցության դիվանի տնօրենի պաշտոնը:

1870-1871թթ. Անտոն Թընկըրյանն անդամակցել է Պետական խորհրդին:

1875-1876թթ. հասել է Ռումելիի բեյլերբեյի (գեներալ-նահանգապետ) աստիճանի: Վարել է նաև Օսմանյան նամակատարության և հեռագրական նախարարի պաշտոնը և կարևոր բարեկարգություններ մտցրել այս ասպարեզում: Նկատելի դեր է կատարել այդ նախարանության աշխատանքները բարեփոխելու, եվրոպականացնելու ուղղությամբ:

1881-ին դարձել է քննիչ Հանրային պարտուց վարչության, իսկ 1903 թվականին` Ելևմտական (ֆինանսական) բարձրագույն խորհրդի անդամ: Անտոն փաշա Թընկըրյանը Օսմանյան կայսրության և օտար երկրների կառավարությունների կողմից արժանացել է Մեջիդիեի և Օսմանիեի տարբեր կարգի, Պատվո Լեգեոնի, Սուրբ Մավրիկիոսի, Ս. Ղազարի և այլ շքանշանների:

Հայտնի ֆինանսիստ Հովհաննես Չամիչը 19-րդ դարի հայ ականավոր պետական գործիչներից է: Տիրապետել է արևելյան լեզուներին: Այս հանգամանքը դյուրացրել է նրա մուտքը պետական ծառայության ասպարեզ: 1867 թվականին նշանակվել է հսկիչ Օսմանյան դրամատան հաշվապահական բաժնի, այնուհետև վարել Պետական արժեթղթերի վարչության տնօրենի պաշտոնը, իսկ 1877-ին նշանակվել առևտրի նախարար: 1878 թվականին դարձել է Հանրային շինությանց նախարարության փոխնախարար: Հովհաննես Չամիչը եղել է հաշվակալության գրասենյակի ստեղծման նախաձեռնող ու առաջնորդող դեմքերից մեկը և 1879 թվականին ղեկավարել է այդ գրասենյակի աշխատանքները: 1881 թվականին Սերվեր փաշայի և Մյունիհ բեյի հետ անդամակցել օտար ֆինանսական պատվիրակությունների հետ համատեղ խորհրդակցություններին: Հովհաննես Չամիչը անդամակցել է նաև Պետական խորհրդին:

Պետրոս Հալաճյանը կրթություն է ստացել Կ.Պոլսի Մաքրուհյան և Պերպերյան ազգային վարժարաններում, Գալաթա Սարայի լիցեյում և Կ.Պոլսի Իրավաբանական վարժարանում:

1892-ին մեկնել է Փարիզ և ուսանել տեղի Արհեստների և Իրավաբանական վարժարաններում, որոնք ավարտելուց հետո ստացել իրավաբանական, քաղաքական և տնտեսական գիտությունների դոկտորի վկայականներ: Կ.Պոլիս վերադառնալուց հետո նշանակվել է Հանրային պարտուց վարչության իրավագիտական բաժնի խորհրդականի օգնականի պաշտոնում:

1908 թվականին ընտրվել է ազգային երեսփոխան: 1911 թվականին վերընտրվել է և անդամակցել Քաղաքական ժողովին: Որպես Իթթիհատի (Միություն և առաջադիմություն կուսակցության) անդամ`

1908-ին ընտրվել է Օսմանյան խորհրդարանի պատգամավոր: Փարիզում գտնված ժամանակ Պետրոս Հալաճյանը շփումներ է ունեցել Միություն և առաջադիմություն կուսակցության տարագիր անդամների հետ: 1908 թվականին` Գաբրիել Նորատունկյանի հրաժարականից հետո, Հալաճյանը դարձել է Հանրային կառույցների նախարար և մեկուկես տարի նախարարական պաշտոնում մնալով` որոշ բարեկարգություններ է մտցրել այս գերատեսչության աշխատանքներում:

1912-ին Պետրոս Հալաճյանը, որպես օսմանյան պատվիրակ, մասնակցել է ֆինանսիստների Փարիզի միջազգային համաժողովին: Հրաժարվել է իր պաշտոնից` նախընտրելով օգտակար լինել իր ազգին:

1913 թվականին կրկին Օսմանյան խորհրդարանի պատգամավոր է ընտրվել: Պատգամավորությանը զուգահեռ` վարել է իրավագետ-խորհրդականի և պատգամավորական ժողովի բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասամբ շնորհազուրկ կյանք է վարել: Թեև Պետրոս Հալաճյանը Իթթիհատի ամենանվիրյալ անդամներից էր, սակայն իթթիհատականները նրան մեկուսացրեցել են հայ լինելու պատճառով: Պետրոս Հալաճյանը զինադադարից հետո հաստատվել է Փարիզում:

1929-ին մի կարճ շրջան եղել է ՀԲԸՄ-ի վարչական խորհրդի անդամ: 1934 թվականին հրատարակել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված ֆրանսերեն գիտական աշխատություն, որը բարձր է գնահատվել մասնագետների կողմից:

 

Պետրոս Հալաճյան

Գասպար Սինապյանը (1862-1933) համբավավոր զինվորական բժիշկ, գնդապետ Գասպար բեյ Սիանապյանի որդին է: Նախնական կրթությունը ստացել է Գատըգյուղում, որից հետո ուսանել է Սուրբ Ղազարի վանքում (1876-1880), իսկ այնուհետև` Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:

1881-1884թթ. ուսանել է Փաիզի Իրավաբանական վարժարանում: Վերադառնալով Կ.Պոլիս` նվիրվում է փաստաբանական ասպարեզին:

1899 թվականին Գասպար Սինապյանը նշանակվել է Անտառների, հանքերի և երկրագործության նախարարության փաստաբանի պաշտոնում, որի հետ միաժամանակ, 1907 թվականից սկսած` վարել սուլթանի անձնական գանձերի նախարարության փոխնախարարի պաշտոնը:

1911 թվականին մեծ եպարքոս Քյուչուկ Սայիդ փաշայի գլխավորած նախարարական խորհրդին աշխատակցելու հրավեր է ստացել` որպես Հանքերի, անտառների և երկրագործության նախարար: Երկար չգործեց նախարարների այս խորհուրդը, որի կազմում էր Գրիգոր Սինապյանը: Թողնելով նախարարի պաշտոնը` նա հրաժարվում է նաև իրեն առաջակված բոլոր մյուս պաշտոններից:

Ոսկան Մարտիկյանը (1867-1947) նախնական կրթությունը իր ծննդավայր Երզնկայի Կեդրոնական վարժարանում ստանալուց հետո երիտասարդ տարիքում փոխադրվել է Կ.Պոլիս և այստեղ շարունակել իր ուսումը: Ինքնակրթությամբ տիրապետել է ֆրանսերեն և թուրքերեն լեզուներին: Պետական պատասխանատու պաշտոններ է վարել պետական գրասենյակներում և նախարարություններում:

1913-ին ընտրվել է Օսմանյան խորհրդարանի պատգամավոր: Վարել է Օսմանյան փոստ-հեռագրատան նախարարի պաշտոնը: Կիրառել է մի շարք բարեփոխումներ այս բնագավառում, որոնք իր հակառակորդների նախանձն են գրգռել: Մոլի ազգայնական Հյուսեին Ջահիդ բեյն իր խմբագրած «Թանին» թերթում զրպարտել է Մարտիկյանին` հայտարարելով, թե նա իբր նոր բաց թողնված օսմանյան թղթադրամը, գծագրել տալով մի հայի, դրա վրա դրոշմել է տվել հայերեն գաղտնագրեր: Փորձել է դրոշմանիշի եզերքի զարդերը նմանեցնել մեսրոպյան տառերին, տվել է քմահաճ բացատրություններ: Կազմվել է կառավարական հանձնաժողով, որը հերքել է այդ զրպարտությունը, սակայն Ոսկան Մարտիկյանի նկատմամբ շարունակվել է անվստահ վերաբերմունքը` մասնավորապես երիտթուրքերի ղեկավար շրջանակներում:

1914-ին` առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, երբ Օսմանյան խորհրդարանը քննարկում էր կայսրության` պատերազմի մեջ մտնելու հարցը, Մարտիկյանը դեմ է արտահայտվել որը առավել ևս սրել է նրա և օսմանյան իշխանությունների միջև եղած հարաբերությունները: Հարկադրված հրաժարական է տվել և թողել իր պատգամավորական աթոռը:

1918 թվականին Ոսկան Մարտիկյանը մեկնել է Եվրոպա և որպես ազատ ունկնդիր հաճախել մի քանի համալսարաններ: Իրաքի նորաստեղծ կառավարության կողմից պաշտոնով հրավիրվել է Իրաք, որտեղ նրան շնորհվել է բեյության տիտղոս:

Ոսկան Մարտիկյանը սերտորեն կապված է եղել հայ հանրային-մշակութային կյանքին: Կ.Պոլսում եղել է Ազգային քաղաքական ժողովի անդամ: Ունեցել է գրական-հասարակական գործունեություն: Հայ կյանքին հուզող տարբեր հարցերի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել պոլսահայ և եգիպտահայ մամուլում:

Ոսկան Մարտիկյան

Թե՞ իրենց ժամանակին և թե՞ այսօր նույնպես վերապահ վերաբերմունք է եղել և կա թուրքին ծառայած հայ պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին ահա թե ինչ է ասում պատմաբան Հակոբ Սիրունին. «Պէտք է ըսել ի պատիւ այդ մարդոց, որ անոնք մեծ մասամբ անյողդողդ մնացին իրենց հայրենասիրութեան մէջ, ու կրնանք հաւաստել, առանց հերքուելու ամենադոյզն վախի, թէ անոնցմէ շատ շատերը զմայլելի հայեր մնացին նոյնիսկ պետական ամենաբարձր պաշտօններուն վրայ, այնպես որ` հայ ժողովուրդը երախտագիտութիւնէ զատ ուրիշ զգացում մը չի կրնար տածել դէպի այն մարդոց երկար շարանը, որ թէ՞ պետութեան եւ թէ՞ ազգին ծառայեցին»:

Անահիտ Աստոյան

Akunq.net

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ամենադիտված