«Ամենքի հիշողության մեջ մնացել է նրա բարձրաձայն ծիծաղը». Վահան Թոթովենց
Գիտություն և Մշակույթ
Ամենքի հիշողության մեջ մնացել է նրա բարձրաձայն ծիծաղը: Գրական հավաքույթներին հայտնվում էր տիկնոջ` Լուսիկի հետ, տեղ գրավում երրորդ շարքում: Ելույթ քիչ էր ունենում: Սիրում էր ռեպլիկներով մասնակցել գրական վեճերին: Իսկ երբ ամբիոնից բանավիճողը մի սրամիտ խոսք էր նետում հակառակորդի հասցեին, և ունկնդիրները ծիծաղում էին սրտանց, հանկարծ լսվում էր Թոթովենցի որոտալի քրքիջը, և դրանից հետո ծիծաղի երկրորդ ալիքն էր անցնում դահլիճով մեկ: Պարզ, անկեղծ մարդ էր, սիրտը, ինչպես ասում են, լեզվի վրա էր:
Հակառակ իր խնդուն խառնվածքին, ուրախ խոսքին ու դեմքին` նրա աչքերի մի անկյունում անանցանելի թախիծ կար: Երբեմն բնությունը սիրում է խաղեր խաղալ. հսկայատիպ տղամարդու հոգու խորշերից մեկում թաքցնում է մանկական մի պարզություն, երբեմն նաև իր շահերի համար պայքարելու անկարողություն, ինչ-որ անօգնականություն, անպաշտպանություն: Ահա այդ «հակասությունից» ինչ-որ բան կար Թոթովենցի մեջ, և դա էլ նրան դարձնում էր մի ինքնատիպ անհատականություն և՛ իբրև գրող, և՛ իբրև մարդ ու քաղաքացի:
Ռուբեն Զարյան «Հուշապատում»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)