Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից 

Այսօր գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

«Միջահասակ էր` նուրբ, համաչափ կազմվածքով և գեղեցիկ գլխով, որը զարդարված էր գանգրաձև, բայց արդեն ալեխառն մազերի պսակով: Երբ իր մանր, փութկոտ քայլերով և ուշադիր հայացքով անցնում էր Թիֆլիսի գլխավոր-նախկին Գոլովենսկի, աժմյան Ռուսթավելի-պողոտայով` մեծ բազմության մեջ նա աչքի էր ընկնում իր կիրթ շարժուձևով և փոքր-ինչ երազուն նայվածքով, ուստի և նրան տեսնողը ուրիշ բան չեր կարող ենթադրել, եթե ոչ միայն այն, որ այդ մարդը արվեստագետ է»:

Ստ. Զորյան

Հայ անվանի նկարիչ, հայ կերպարվեստում ռեալիստական բնանկարի հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է 1857 հոկտեմբերի 28-ին, Սղնախում (Թիֆլիս):

Գևորգ Բաշինջաղյանը 1876–78 թթ. սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879–83 թվականներին` Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: «Կեչիների պուրակ» բնանկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի:

Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ապա շրջագայել է Հայաստանում. ստեղծել է Դիլիջանի, Սևանի, Արարատյան դաշտի բնապատկերներ, որոնք ցուցադրել է Թիֆլիսում: 1884 թվականին Իտալիայում ծանոթացել է Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճամփորդել Շվեյցիարիայում: Բաշինջաղյանը հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899–1901 թթ` Փարիզում:
Թեև նա կյանքի մեծ մասը անցկացրել է Թիֆլիսում, իր աշխատանքներում գերակշռում են Հայաստանին նվիրված թեմաները։

Նրա` որպես մեծ հայրենասերի մասին հիացմունքով գրել է նաև Ավետիք Իսահակյանը, որ նրա հետ ծանոթացել էր 1896 թվականին. «Մեր սերունդը զմայլված էր Բաշինջաղյանի գործերով, և մենք նրա ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում: Ես հետաքրքրությամբ էի լսում նշանավոր նկարչի պատմությունները: Ուր ասես, որ նա չի եղել` Եվրոպայում, Ռուսաստանում... հատկապես լավ գիտեր Իտալիան և Փարիզը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի, Լուվրի գանձերը նրան լավ հայտնի էին: Նա պատմելու հատուկ տաղանդ ուներ: Հիշում եմ` ինչպես էր նկարագրում Զանգեզուրը, Ղարաբաղը և Անին. իսկական հայրենասեր էր»:

Մոտ 40 տարի ցուցահանդեսներ է կազմակերպել Կովկասի հայաբնակ քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում ու Փարիզում: Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Վաղ շրջանի գործերից են` «Արարատ», «Կեչիով բնանկար», «Ձնհալը Կովկասում» և այլն:
Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը` «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:

 Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:

Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հուշագրություններ, ակնարկներ և հոդվածներ` արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ամենադիտված