Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Միքայել Պողոսյանը նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ում նշելու է իր 60-ամյակը և «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Վերադարձ դեպի արմատներ և ազգային ինքնության բացահայտում. ահա այս գաղափարներն են ընկած «Thank you, հայրիկ» ֆիլմում:

Ֆիլմի սկսելուն պես էլ «շնորհակալություն հայրիկ» արտահայտությունը, թերևս, ամենից հաճախ օգտագործվողն է, սակայն գլխավոր հերոսուհին' Վերջինեն (Վիրջին), ամեն անգամ հանգուցյալ հորը հիշատակելիս դա անում է ոչ թե մեծ սիրուց, այլ ատելությունից դրդված: ԱՄՆ-ում ծնված և ամերիկյան հոգեկերտվածք ունեցող Վիրջիյի համար Հայաստանն ու հայ լինելը բառերի հերթականությունից բացի ուրիշ ոչինչ չէր նշանակում, ավելին' ոչ էլ դրանց իմաստը զգալու և հասկանալու ցանկություն ուներ: Սակայն հոր կտակի համաձայն' 50 միլիոնը ժառանգելու համար նախ պետք է ամուսնանա հայի հետ, և ամենակարևորը վերջինիս անունը պետք է լինի Բարգևոս, որը նրա պապի անունն էր և հոր պարտադիր պահանջը: Հոր նամակի հետքերով և Բարգևոսին վերջապես գտնելու մեծագույն ցանկությամբ Վիրջին գալիս է Հայաստան և ծանոթանում հայկական ավանդույթներին, հայերին բնորոշ մարդկանց հետ շփվելու պարզությանը, ջերմությանը և Բարգևոսի հետ, ում կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:

Վերջինս «Thank you, հայրիկ» ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես դերակատար, այլև պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէր լինել թե էկրանին, թե էկրանից այն կողմ, Միքայել Պողոսյանը պատասխանում է. «Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է»:

Լիարժեք արտահայտվելու արդյունքն էլ այն էր, որ ֆիլմի ընթացքում հանդիսատեսի շարքերում կարելի էր նկատել արցունքների միջից ծիծաղող մարդկանց և հակառակը: Իսկ ինչպե՞ս զսպել արցունքները, երբ էկրանին հայկական ընտանիքի, սակայն էությամբ ոչ հայ մի աղջկա պատմություն է, ով ֆիլմի սկզբում Հայաստան էր գալիս պարտադրված և միայն հանուն գումարի, իսկ վերջում արդեն հայերենով և արցունքն աչքերին շնորհակալություն հայտնում հանգուցյալ հորը:

«Thank you, հայրիկ» ֆիլմը Միքայել Պողոսյանի եռապատումը եզրափակող աշխատանքն է, որին նախորդել են նույնքան սիրված և հաջողված «Բարի գալուստ» ներկայացումը, ապա «Welcome papa» ֆիլմը:

«Thank you, հայրիկ»-ն էլ ինչպես Միքայել Պողոսյանի մասնակցությամբ և նրա ջանքերով ստեղծված ցանկացած ֆիլմ համեմված է պարզությամբ, քանի որ նրա կարծիքով հանդիսատեսի հետ պետք է խոսել հենց մարդկային լեզվով: Տվյալ ֆիլմում էլ մարդկային լեզուն հարուստ է նաև հուզականությամբ և ոչինչ արված չէ հենց այնպես' ուղղակի հանդիսատես գրավելու և ևս մեկ ֆիլմով հայկական ֆիլմերի շարքը համալրելու նպատակով:

Հայի մասին և հայի տեսակից հեռացող մարդկանց մասին ֆիլմում իրենց ապրումները, ծագումով հայ լինելու, սակայն հայ չզգալու բախումները հատկապես արդիական կլինեն սփյուռքում ապրող հայերի համար:

Ի ուրախություն նրանց' «Global arts international»-ը և դրա հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանը 2014 թվականի նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում նախաձեռնել են «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան:

Գարբիս Թիթիզյանի խոսքով' իրենք կազմակերպել են ֆիլմի ամերիկյան պրեմիերան ոչ միայն այն հանգամանքից ելնելով, որ Միքայել Պողոսյանն իր 25 տարիների ընկերն է, այլ պարզապես «Thank you, հայրիկ»-ն իսկապես հաջողված է.

«Այս ֆիլմն ունի հանդիսատեսին ուղղված հաղորդագրություն, նույնիսկ երբեմն զգում ես, որ մարմնով փշաքաղվում ես: Այդ զգայական հատվածը հատկապես սփյուռքահայերի համար հետաքրքիր կլինի»:

Միաժամանակ նոյեմբերի 21-ին կրկին «Global arts international»-ի նախաձեռնությամբ նշվելու է Միքայել Պողոսյանի 60-ամյակը, թեև վերջինս այն տոնել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին: Իր ծննդյան մասին Միքայել Պողոսյանն ասում է, որ երբեք էլ չի սիրել այն մեծ շուքով նշել.

« Իմ հոբելյանները միշտ նշել եմ ներկայացման կամ ֆիլմի պրեմիերայով: Նույնն էլ արել եմ այս տարի: Կարծում եմ, որ այդ օրերին պետք է որևէ բան տաս, ոչ թե հաճոյախոսություններ և գովասանքներ լսես»:

Ստացվում է, որ նոյեմբերի 21-ին ամերիակաբնակ հայերին Միքայել Պողոսյանին ոչ թե նվիրելու, այլ նվեր' «Thank you, հայրիկ» ֆիլմի տեսքով ստանալու և շնորհավորելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում :

Նշենք են նաև, որ նախքան ամերիկյան պրեմիերան'«Thank you, հայրիկ»-ը գնահատել է ոչ միայն երևանաբնակ հանդիսատեսը, այլև ռուսական «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ժյուրին: «Thank you, հայրիկ»-ը ճանաչվել է համատեղ արտադրության լավագույն ֆիլմ և արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակի:

Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայան, կոմպոզիտորը՝ Վահագն Հակոբյան, նկարիչ՝ Արմեն Ղազարյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյան:

Վիրջիյի դերում նկարահանվել է ԱՄՆ-ից ժամանած իտալական ծագում ունեցող Քրիստա Դոնարգոն:

Դերերում՝ Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան, Լուիզա Ղամբարյան, Լևոն Հարությունյան, Երվանդ Մուրյան, Գեորգի Հովակիմյան և ուրիշներ:

Արտադրանքը՝ Team Production-ի, Mars Media Entertainment-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված