Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը «Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը Ապարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգը Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոց Վիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվել Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը 

Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։

Գիտություն և Մշակույթ

Պերմի պոլիտեխնիկական համալսարանի և Չինաստանի նավթային համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են առաջանում և տարածվում ճեղքերը գազային հիդրատների հանքաշերտերում հիդրավլիկ ճեղքման ժամանակ։ Փորձերի արդյունքները կօգնեն ավելի ճշգրիտ կանխատեսել նման ապարների քայքայումը և մշակել «այրվող սառույցից» մեթան արդյունահանելու տեխնոլոգիաներ։ Այս մասին «Газета.Ru»-ին հայտնել են Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանից։

Գազային հիդրատները ջրի և մեթանի միացություններ են, որոնք արտաքուստ սառույց են հիշեցնում։ Դրանք գտնվում են ընդերքում՝ բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Հետազոտողների գնահատմամբ՝ նման հանքաշերտերում մեթանի պաշարները հսկայական են, սակայն դրա արդյունահանումը բարդ է։ Ջերմաստիճանի և ճնշման փոփոխության դեպքում հիդրատները քայքայվում են, ինչի հետևանքով ապարները կորցնում են իրենց ամրությունը։ Սա մեծացնում է հորատանցքերի փլուզման և գազի արտահոսքի վտանգը։

Նման հանքաշերտերի վարքագիծն ուսումնասիրելու համար հետազոտողները քվարցային ավազից և գազային հիդրատից պատրաստել են ութ նմուշ։ Դրանցից չորսում հիդրատի պարունակությունը կազմել է շուրջ 80 տոկոս, իսկ մյուսներում՝ մոտ 40 տոկոս։ Նմուշները սեղմել են՝ նմանակելով ապարների ճնշումը, այնուհետև բարձր ճնշմամբ ջուր են մղել դրանց մեջ՝ առաջացնելով ճեղքեր։ Ճեղքերի տարածմանը հետևել են ձայնային տվիչների միջոցով, որոնք արձանագրել են նյութի քայքայման ընթացքում առաջացող աննշան ազդանշանները։

Պարզվել է, որ հիդրատի բարձր պարունակությամբ նմուշներն ավելի հեշտ և արագ են քայքայվում։ Բացի այդ, ճեղքերի ձևը կախված է եղել ապարների վրա գործադրվող ճնշումից։ Որոշ պայմաններում առաջացել են ուղիղ ճեղքեր, իսկ մյուսներում՝ ոլորուն և բազմաթիվ ճյուղավորումներով։ Վերջիններն ընդգրկում են հանքաշերտի ավելի մեծ տարածք և կարող են հեշտացնել գազի արտահոսքը հանքաշերտից։

Արդյունքները ցույց են տվել նաև, որ քայքայվող հիդրատը ոչ միայն ապարի հետ միասին կորցնում է իր ամրությունը, այլև ինքն է ազդում դրա քայքայման վրա։ Հիդրատի մեխանիկական հատկությունների փոփոխությունը և առաջացող ներքին ճնշումը նպաստում են ճեղքերի ձևավորմանը։

Հեղինակների խոսքով՝ այս տվյալները կօգնեն ավելի ճշգրիտ հաշվարկել հիդրավլիկ ճեղքման պարամետրերը և կանխատեսել հանքաշերտերի վարքագիծը։ Սակայն առայժմ խոսքը լաբորատոր փորձերի մասին է։ Գազային հիդրատներից մեթանի արդյունահանման անվտանգ արդյունաբերական տեխնոլոգիա ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն հետագա հետազոտություններ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ»
Ամենադիտված