Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը
Աշխարհ
Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Ադենի ծոցում ավելի վաղ առևանգված MV Marsa Virgo առևտրային նավը, որը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների Marsa Ocean Shipping ընկերությանը։
Այս մասին հայտնում է Garowe լրատվական պորտալը՝ հղում անելով Սոմալիի Պունտլենդ տարածաշրջանի ոստիկանությանը։
Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմը չի տուժել։ Ազատ արձակվելուց հետո նավը շարունակել է երթևեկությունը նախատեսված երթուղով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար