Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոց
Այլ
Ականջախեցու որոշակի կետերի ասեղնաբուժությունն օգնում է նվազեցնել ծնկների քրոնիկական ցավը օստեոարթրոզով տառապող տարեց կանանց շրջանում։ Այս եզրակացությանն են հանգել Բրազիլիայի Սան Պաուլոյի դաշնային համալսարանի գիտնականները՝ Բրազիլիայի և Շվեյցարիայի այլ գիտական հաստատությունների մասնագետների հետ համատեղ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pain Management Nursing գիտական ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 60 տարեկանից բարձր 100 կին, որոնք ծնկների քրոնիկական ցավ են ունեցել։ Մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբում իրականացվել է ականջախեցու որոշակի կետերի ասեղնաբուժություն, իսկ երկրորդում՝ միջամտության նմանակում՝ չեզոք կետի վրա ազդեցությամբ։ Բուժական սեանսներն անցկացվել են շաբաթական մեկ անգամ՝ տասը շաբաթ շարունակ։ Հետազոտությունն ավարտին է հասցրել 65 մասնակից։
Իրական ասեղնաբուժություն ստացած կանանց շրջանում ցավը զգալիորեն ավելի է նվազել, քան վերահսկիչ խմբի մասնակիցների շրջանում։ Բացի այդ, նրանք ավելի ինքնուրույն են դարձել առօրյա հիմնական գործողություններ կատարելիս, օրինակ՝ հագնվելիս և ինքնուրույն խնամք իրականացնելիս։ Նվազել է նաև դեպրեսիվ ախտանշանների արտահայտվածությունը։
«Միևնույն ժամանակ, առօրյա ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, այդ թվում՝ ինքնուրույն տնային տնտեսություն վարելու և այլ գործողություններ իրականացնելու կարողությունների առումով խմբերի միջև տարբերություններ չեն արձանագրվել»,- նշել են գիտնականները։
Հետազոտության ընթացքում կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել։
Հեղինակները կարծում են, որ ականջախեցու ասեղնաբուժությունը կարող է լրացուցիչ միջոց լինել ծնկահոդի օստեոարթրոզով տառապող տարեց մարդկանց քրոնիկական ցավը մեղմելու համար։ Սակայն մեթոդի արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար