Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքում Հիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը 

Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հանրապետությունն իր տարածքում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայության անհրաժեշտությունը չի տեսնում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դրա պահպանման հարցը բարձրացրել է ռուսական կողմը, ոչ թե Երևանը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ բարձրացրել ռուսական ռազմաբազայի հարցը։ Այն բարձրացրել է Ռուսաստանը։ Եթե ռուսական կողմն ինքն է բարձրացրել այդ հարցը, ապա ես հստակ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ռուսական ռազմաբազայի կարիքը չի տեսնում», — հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողներն իրեն հարցրել են ռազմաբազայի ապագայի մասին։ Բուն հանդիպման ընթացքում, ինչպես պնդում է վարչապետը, այդ թեման չի քննարկվել։ Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս կբերի ռազմաբազան, եթե հայկական կողմը դա ցանկանա։

Փաշինյանը պարզաբանել է, որ դրանից հետո հայտարարել է, թե Հայաստանը ռուսական ռազմաբազայի կարիքը չունի, սակայն հավելել է՝ եթե Մոսկվան մտադիր է պահպանել դրա ներկայությունը, այդ հարցը կարելի է քննարկել։

«Մենք պետք է Ռուսաստանի հետ քննարկենք՝ նա ուզո՞ւմ է պահպանել ռազմաբազան, թե՞ ոչ։ Եթե ուզում է պահպանել, դա մի իրավիճակ է։ Եթե չի ուզում՝ այլ։ Երբ Ռուսաստանում ասում են, որ այդ հարցը քննարկվելու է, ես կարծում եմ, որ նախ պետք է հասկանալ՝ ուզո՞ւմ են ռազմաբազան թողնել, թե՞ ոչ։ Ես այստեղ քննարկման այլ թեմա չեմ տեսնում», — նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության հարցին։ Նրա համոզմամբ, վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի հանրությունը՝ հանրաքվեի միջոցով։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը, ինչպես նաև նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում են վերազգային միավորումներին անդամակցելու հարցի լուծում՝ հանրաքվեի միջոցով։

«Մեր քաղաքական խնդիրը եղել և շարունակում է մնալ մեր ժողովրդի համար այլընտրանք և ինքնուրույն որոշելու հնարավորություն ստեղծելը, թե ինքն ինչ է ուզում։ Մենք ստեղծում ենք այդ այլընտրանքը, և երբ համարենք, որ այն բավարար չափով ձևավորվել է, մեր ժողովրդին որոշում կայացնելու հնարավորություն կտանք», — հայտարարել է նա։

Փաշինյանը նշել է, որ այլընտրանքի ձևավորման գործընթացը բավական արագ է զարգանում, սակայն վերջնական ընտրությունը պետք է մնա Հայաստանի քաղաքացիներին։

Պատասխանելով այն հարցին, թե Արևմուտքի հետ հետագա մերձեցումն արդյոք չի հանգեցնի Ռուսաստանից կախվածության մեծացմանը՝ վարչապետը մերժել է հենց այն ձևակերպումը, թե Հայաստանը «շարժվում է դեպի Արևմուտք»։

«Գիտեք, մենք չենք շարժվում դեպի Արևմուտք, մենք ընդհանրապես ոչ մի տեղ չենք շարժվում։ Ես երբեք չեմ ընդունել այդպիսի ձևակերպում։ Ի՞նչ է նշանակում՝ «մենք շարժվում ենք»։ Մենք ուզում ենք դառնալ Եվրոպական միության անդամ։ Գուցե Եվրամիությունն է մոտենում մեզ, ոչ թե մենք ենք գնում դեպի այն։ Մենք ոչ մի տեղ չենք շարժվում», — ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ նման ձևակերպումները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ արտացոլում են սեփական դիրքի և քաղաքական ուղեգծի ընտրության մասին երկրի պատկերացումը։

Փաշինյանը նաև հիշեցրել է 2013 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությունից և հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին։ Նրա կարծիքով, նախկին քաղաքական քայլերի կրկնությունը կարող է հանգեցնել նույն արդյունքներին։

«Երբ մենք կատարում ենք միևնույն գործողությունները, արդյունքն էլ է նույնը լինելու։ Մենք այս պատմությունն արդեն տեսել ենք։ Այսօր մենք նույնը չենք անում․ մենք բոլորովին այլ կերպ ենք գործում, որովհետև հասկանում ենք՝ եթե կրկնենք նախկին քայլերը, կարող ենք կրկին ստանալ նույն արդյունքը», — նշել է վարչապետը։

Խոսելով ռուսական կողմի հետ առաջիկա քննարկումների մասին՝ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մտադիր է բարձրացնել նոր պայմաններում երկկողմ հարաբերությունների վերափոխման հարցերը։ Մասնավորապես, խոսք է լինելու հանրապետության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ օրակարգը չի սահմանափակվելու վիճահարույց հարցերով․ Երևանը մտադիր է նաև Մոսկվային առաջարկել խորացնել համագործակցությունը մի շարք տնտեսական ուղղություններով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ
Ամենադիտված