Շումախերի կինը վաճառել է Նորվեգիայի իրենց տունը շուրջ 3 մլն դոլարով
Այլ
Կորինա Շումախերը՝ «Ֆորմուլա- 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը՝ վաճառել է նորվեգական Տրյուսիլում գտնվող իրենց տունը 3 մլն դոլարով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
645 քմ տարածքով քոթեջի գնորդի անունը չի նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառքի է հանվել Շումախերի Ferrari F-2000 մոդելի ավտոմեքենան:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մրցարշավորդի ընտանիքն այդպես փորձում է գումար ձեռք բերել թանկարժեք բուժման համար:
Հիշեցնենք, որ Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում՝ Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելիս:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ