Պուգաչովան նոր երգ է ներկայացրել. «Война» (տեսանյութ)
Այլ
Երգչուհի Ալլա Պուգաչովան ներկայացրել է «Պատերազմ» նոր երգը: հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պսկովի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին: Կոմպոզիցիան «Ռուսական ռադիո»-ի եթերով հնչել է փետրվարի 23-ին: Հեղինակը պսկովցի դարբին Եվգենի Վագինն է:
«Նա երաժիշտ չէ: Եվ մարդկային այդ անկեղծությունն ինձ կաշառեց: Շիտակ մարդ է: Ես խենթացա այդ երգից: Դրանում առանձնահատուկ ոչինչ չկա: Միայն ճշմարտություն և ազնվություն: Եվ վերջ: Ինձ էլ ոչինչ պետք չէր: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Պետք է երգել այն, ինչ զգում ես: Ես, ընդհանրապես, նման եմ թռչնին՝ չեմ երգում, երբ կրակում են թնդանոթները: Բայց այժմ այդ ամենն ինձ համակել է»,-մեկնաբանել է Պուգաչովան:
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, «Պատերազմ» երգը տեղ է գտել Եվգենի Վագինի «Բարձունք» ալբոմում, որի ռելիզը կայացել է 2006 թվականին: Հեղինակը սկավառակը 2014 թվականի օգոստոսին Պուգաչովայի ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին է հանձնել ՆՏՎ-ի «Խոսում և ցուցադրում ենք» ծրագրի նկարահանումների ժամանակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ