Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները 

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ԼՂ հակամարտության և Հայոց ցեղասպանության մասին

Հասարակություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փետրվարի 23-ին տեղի է ունեցել «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, արտացոլելով պատմությունը' վերահաստատում ենք անվերապահ աջակցությունը ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին» խորագրով բաց քննարկում, որը նախագահել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան կի Մունը, Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Լիտվայի, Նիգերիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները, Իսպանիայի, Անգոլայի ԱԳ պետքարտուղարները:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքը, որը հնարավորություն է ընձեռել ՄԱԿ-ի ներկայիս 193 պետություններին ամրագրել իրենց անդամակցությունը Կազմակերպությանը։ Ընդգծելով ինքնորոշման սկզբունքի իրագործման անհրաժեշտությունը' դեսպան Մնացականյանը կարևորել է ժողովուրդների կամքի ազատ արտահայտման իրավունքը' որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի անկյունաքար։

Միաժամանակ ՀՀ դեսպանը նշել է, որ անկախ լուծումների բազմազանությունից' ՄԱԿ այսօրվա անդամների թվաքանակը ինքնորոշման իրավունքի հաղթարշավի վառ ապացույցն է: Այս սկզբունքը պետք է գերակայի և իրագործվի, և պայման չէ, որ այն հակասի կամ խախտի որևէ երկրի տարածքային ամբողջականությունը, ինչի ապացույցը հանդիսացավ վերջերս Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն: Ուստի, եթե անդամ պետությունները հաստատակամ են ապագայում ոճրագործությունների և բռնությունների կանխարգելման հարցում, ապա ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող ճնշվել կամ անտեսվել' ի շահ տարածքային ամբողջականության:

Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին և այդ կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը' հարգել ՄԱԿ կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված, այդ թվում համանախագահների կողմից ներկայացված և համաձայնեցված, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։ Հիշատակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' Ադրբեջանին ուղղված կոչը' խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պ արտավորությունները հարգելու հարցում: «Փոխվստահության միջոցների հաստատումը, այդ թվում դիպուկահարների հետքաշումն ու զինադադարի դեպքերի լի ակատար հետաքննությունը, հանդիսանում են ներկա պահի գերակայություն», - հավելել է դեսպանը և կոչ արել Ադրբեջանին անվերապահորեն համաձայնել դրանց։

Անդրադառնալով ՄԱԿ ստեղծումից ի վեր անցած 70 տարիներին՝ դեսպան Մնացականյանը նշել է, որ Կազմակերպության հիմնադրումից դեռևս 30 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ջարդերի և արտաքսման, որոնք տարիներ անց հիմք ծառայեցին Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության իրավական սահմանման համար։ Ցավոք, այդ թվում նաև միջազգային հանրության ոչ բավարար ներգործության արդյունքում մինչ օրս Հայոց ցեղասպանության ոճրագործները չեն ընդունել այն, մինչդեռ շուրջ քսան տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը միջազգային հանրության լռության արդյունք էր։

Դեսպանը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը պատրաստակամ էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել, սակայն հայկական կողմի բարի կամքն ըստ արժանագույնս չգնահատվեց Թուրքիայի կողմից: «Այսօրվա ժխտողականության քաղաքականությունը աջակցում է հետագա ոճրագործներին»,-հավելել է Զոհրաբ Մնացականյանը' ևս մեկ անգամ հիշեցնելով Լեհաստան ներխուժման նախաշեմին Հիտլերի խոսքերն առ այն, թե «…ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: «Մարտահրավեր նետելո վ ժխտողականությանը' նշեմ, որ այդ մասին խոսում են միլիոնավորները, այդ թվում' Թուրքիայում», - իր խոսքն ամփոփել է դեսպանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետո
Ամենադիտված