Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները 

Նաիրա Կարապետյան. Իրականը և ոչ իրականը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

Հասարակություն

Հայտարարությանս անհրաժեշտությունը, թերևս, չէր լինի, եթե 2 օր շարունակ իբրև կառավարման ճգնաժամի ցայտուն օրինակ անհեթեթորեն և բացարձակ անհիմն չշահարկվեր այսպես կոչված «աննախադեպ իրադարձությունը», այն է՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրվում է իբրև Ադրբեջանի տարածք: Խոսքն, իհարկե ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված զեկույցի նախագծի վերնագրի մասին է: Ոմանց կարծիքով, պոպուլիստական այս արտահայտությունները հրամցնելը ժողովրդին իբրև բացարձակ ճշմարտություն երևի թե կավելացնի վարկանիշը և կշիռ կհաղորդի այն անկշիռ մեղադրանքներին, որ երկու օր է հնչում են: Այս մասին Ազգային Ժողովում իր ելույթի ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Գործընկերոջս հիշողությունը թարմացնելու համար կարելի է նշել մի քանի միջազգային փաստաթուղթ՝ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ընդունված հայտնի բանաձևը՝ իր «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով, 2005 թվականի հունվարի 25-ին նույն ԵԽԽՎ-ում ընդունված 1416 բանաձևը՝ իր «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը» վերնագրով, որտեղ կոնֆլիկտը ներկայացվում է իբրև տարածքային վեճ, և այլն:

Օրինակները, ցավոք, բազում են, և հենց 1990-ականներից ի վեր: Սակայն ես կխուսափեի գործընկերոջս օրինակով հրճվանք ապրել նրանց գոյության փաստից, քանզի կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց կան հարցեր, որոնցում մենք պետք է լինենք միակարծիք, և այդ առաջնահերթ հարցերից մեկն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եվ ես հրաժարվում եմ հավատալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կտպավորվեն այս ոգևորությունից, որ հենց իշխանություններն են, որ ձախողել են ԵԽԽՎ-ում աշխատանքները:

Հայաստանի հասարակությունը համաեվրոպական կառույցների աշխատակարգերին քիչ է ծանոթ, և շատ հեշտ է այնտեղ կատարվածը ներկայացնել իբրև աննախադեպ ձախողում, պարտություն, վատ աշխատանք, և այլն: Սակայն կան փաստեր, որ ակներև են: ԵԽԽՎ պատվիրակության 8 անդամներից միայն 3-ն են իշխանության ներկայացուցիչներ, և պատվիրակությունը որոշումներն ընդունում է քննարկումների արդյունքում:

Իսկ գործընկերոջս կողմից այսօրվա հնչեցրած մեղադրանքին՝ թե իբր քաղաքական հանձնաժողովը մեր դեմ է տրամադրված, հարց եմ ուզում հնչեցնել՝ հարգելի գործընկեր, ձեր քաղաքական խմբի՝ լիբերալ-դեմոկրատների քվեարկությունը ինչու՞ էր ադրբեջանամետ: Արդյոք Դուք բավարար աշխատանք էիք տարել լիբերալների քաղաքական ALDE խմբում… Մեկնաբանություններն ավելորդ են:

ԵԽԽՎ աշխատակարգը թույլ է տալիս ունենալով հանդերձ ամենահայանպաստ զեկույցի նախագիծ, վերնագիր, զեկուցող ընդունման օրը փոփոխություններով և քվեարկություններով ունենալ լիովին այլ՝ հակաբևեռ պատկեր: Պատվիրակության ընտրած զեկույցի բոյկոտի ճանապարհը այն դարձնում է միակողմ և թույլ: Սա էլ որպես հեռահար նպատակ:

Ինչևէ, չեմ ուզում շատ երկար ծավալվել, և ևս մեկ անգամ հնչեցնել, որ պատվիրակության որոշ անդամների աշխատանքը հաճախ Ստրասբուրգում և հայաստանյան խոսափողների մոտ խիստ տարբեր է լինում, կցանկանայի մեկ հորդոր հնչեցնել՝ ազնիվ եղեք ժողովրդի հետ: Ինչպես Բուլգակովն է ասել. «Ճշմարտությունն ասելը հեշտ է և դյուրին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետո
Ամենադիտված