«Գագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին»
Հայկական Մամուլ
Գագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ: Գրում է «Ժամանակ»-ը:
Ծառուկյանը տարածք էր տրամադրել, որտեղ առևտրականները պետք է մոտ 400 տաղավար կառուցեին: Ծառուկյանը խոստացել էր անգամ տաղավարների կառուցման համար անվճար շինանյութ, մասնավորապես՝100 տոննա ցեմենտ տրամադրել: Երբ վաճառականները դիմել են, որ նշված տարածքում սկսեն տաղավարների կառուցման աշխատանքները, նրանց պատասխանել են, որ տարածքը փակ է և չի էլ բացվելու:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ