««Բորուսիայի» բախտը բերեց, որ «Յուվենտուսը» երրորդ գոլը չխփեց». Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆոտբոլիստ Մարկո Ռոյսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Թուրինի «Յուվենտուսի» հետ արտագնա խաղը, որը ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 1:2 հաշվով:
«Ընդմիջման ժամանակ մենք հասկանում էինք, որ կարող ենք և պետք է պաշտպանվենք ավելի լավ: Հաշիվը հավասարեցնելուց հետո մտածում էի, որ ավելիին կարող ենք հասնել: Սակայն մենք հետո սեփական դարպասին ստացանք երկրորդ հիմար գոլը: Երկրորդ խաղակեսում մեր բախտը բերեց, որ մրցակիցը երրորդ գոլը չխեց: Պատասխան խաղում ամեն ինչ հնարավոր է», -Ռոյսի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ